Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 04 Հոկտեմբերի 2017 14:30

Աղւան Վարդանեանը՝ փոխնախարարին. «Արցախին վերաբերո՞ւմ է ՌԴ եւ ՀՀ միացեալ ուժերի մասին համաձայնագիրը»

ՀՀ ԱԺ-ում քննարկւում է «Հայաստանի Հանրապետութեան զինւած ուժերի եւ Ռուսաստանի Դաշնութեան զինւած ուժերի զօրքերի (ուժերի) միացեալ խմբաւորման մասին» ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ կնքւած համաձայնագիրը վաւերացնելու հարցը:

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ-ում քննարկւում է «Հայաստանի Հանրապետութեան զինւած ուժերի եւ Ռուսաստանի Դաշնութեան զինւած ուժերի զօրքերի (ուժերի) միացեալ խմբաւորման մասին» ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ կնքւած համաձայնագիրը վաւերացնելու հարցը: Հիմնական զեկոյցով հանդէս եկաւ ՀՀ պաշտպանութեան  փոխնախարար Արտակ Զաքարեանը: Գրում է «yerkir.am»-ը:

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան քարտուղար Աղւան Վարդանեանը նշեց, որ նախագծում երկու հասկացութիւն կայ «տարածաշրջան» եւ «ագրեսիայի անմիջական սպառնալիք», ապա հարց ուղղեց Զաքարեանին, թէ որքանո՞վ է դա վերաբերում Արցախին: «Ես ուզում եմ հասկանալ` այս սահմանումները, այս հասկացութիւնները որքանո՞վ են առնչւում Արցախին, Արցախի տարածքին, ԼՂ հակամարտութեանը, Արցախի սահմաններին, ինչպէ՞ս ենք մենք սա ընկալում»,- հարցրեց նա:

Զաքարեանը պատասխանեց, որ այս համաձայնագիրը միացեալ գործողութիւններ է ենթադրում ՀՀ տարածքի նկատմամբ անմիջական սպառնալիքի ու ագրեսիայի եւ ՌԴ տարածքի նկատմամբ անմիջական սպառնալիքի ու ագրեսիայի դէպքում: «Տւեալ պարագայում համաձայնագիրը վերաբերում է միայն ՀՀ տարածքին ագրեսիային կամ անմիջական սպառնալիքին»,- ասաց նա:

Վարդանեանն արձագանքեց,, որ հարցն առաջանում է, քանի որ «տարածաշրջան» տերմինը մեկնաբանւած է հաւաքական անվտանգութեան կովկասեան տարածաշրջան ձեւով: «Կովկասեան տարածաշրջանի մէջ հասկանալի է, թէ էլ ինչ է մտնում»,- ասաց նա:

«Խնդիրը ելակէտային է: Հարաւային ռազմական օկրուգի խնդիրներից ելնելով` Հարաւային Կովկասը յամարւում է ընդհանուր տարածաշրջան, բայց մեր պարագայում մենք խնդրին ունենք այլ մօտեցում, դրա համար էլ «տարածաշրջան» տերմինը մի փոքր այլ ուրւագծով ձեւակերպում է ստացել»,- պատասխանեց Զաքարեանը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։