Հա

Քաղաքական

Շաբաթ, 07 Հոկտեմբերի 2017 10:30

Շարմազանով. «Թուրք մտաւորականները ցոյց տւեցին, որ Թուրքիայում կան ազատ մտածող հերոսներ»

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդւարդ Շարմազանովը ցանկանում է միայն յարգանքի խօսքեր յղել Արցախ այցելած թուրք մտաւորականների հասցէին: 

«alikonline.ir» - ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդւարդ Շարմազանովը ցանկանում է միայն յարգանքի խօսքեր յղել Արցախ այցելած թուրք մտաւորականների հասցէին: «Նրանք իրենց քայլով ցոյց տւեցին, որ բռնատիրական Թուրքիայում կան ազատ մտածող հերոսներ: Էրդողանի վարչակազմի ֆէոդալական գործունէութիւնից նրանք գտան ազատ մտածողութեան ուժը եւ այցելեցին ազատ Արցախ: Ցանկանում եմ միայն իմ յարգանքի խօսքն ուղղել թուրք մտաւորականների հասցէին, ովքեր դատապարտել են նաեւ Հայոց Ցեղասպանութիւնը»,- «Արմէնպրես»-ի փոխանցմամբ, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից յետոյ ասաց Շարմազանովը:

Նրա խօսքով՝ թուրք մտաւորականների փաստը խօսում է այն մասին, որ Թուրքիայում կան մարդիկ, ովքեր ճանաչում են Արցախի ժողովրդի ազատ կամարտայայտութիւնը եւ սեփական ճակատագիրը սեփական ձեռքերով տնօրինելու իրաւունքը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։