Հա

Քաղաքական

Շաբաթ, 07 Հոկտեմբերի 2017 10:40

Նալբանդեանը ՄԽ համանախագահների հետ քննարկել է իրավիճակը ԼՂ հակամարտութեան գօտում

Հայաստանի Հանրապետութեան ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանը հոկտեմբերի 6-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին եւ Էնդրու Շոֆէրին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրչիկին։

«alikonline.ir» - Հայաստանի Հանրապետութեան ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանը հոկտեմբերի 6-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին եւ Էնդրու Շոֆէրին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրչիկին։ Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարութեան մամուլի, տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից:

Հանդիպմանը շարունակւեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման վերաբերեալ քննարկումները։

Զրոյցի ընթացքում մտքեր փոխանակւեցին ղարաբաղեան հակամարտութեան գօտում իրավիճակի, հիմնահարցի խաղաղ կարգաւորման ուղղութեամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերի շուրջ։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։