Հա

Քաղաքական

Կիրակի, 08 Հոկտեմբերի 2017 08:50

ՄԽ համանախագահներ. «Երկու նախագահները հաստատել են բանակցային գործընթացը վերսկսելու իրենց պատրաստակամութիւնը»

ԼՂ խնդրի կարգաւորմամբ զբաղւող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւան ու Բաքու կատարած այցերից ու հանդիպումներից յետոյ հանդէս են եկել յայտարարութեամբ:

«alikonline.ir» - ԼՂ խնդրի կարգաւորմամբ զբաղւող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւան ու Բաքու կատարած այցերից ու հանդիպումներից յետոյ հանդէս են եկել յայտարարութեամբ: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

ԵԱՀԿ պաշտօնական կայքի փոխանցմամբ, հոկտեմբերի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի, ապա հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումներով աւարտին են հասցրել երկու երկրների ղեկավարների՝ առաջիկայում նախատեսւած հանդիպման նախապատրաստական աշխատանքները:

«Երկու նախագահներն էլ հաստատել են բանակցային գործընթացը վերսկսելու իրենց պատրաստակամութիւնը, որը նպատակ ունի հասնել հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը:

Կողմերն առաջիկայ գագաթնաժողովի մասին տեղեկատւութիւնը կը հրապարակեն մօտ ապագայում»,- ասւած է յայտարարութեան մէջ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։