Հա

Քաղաքական

Կիրակի, 08 Հոկտեմբերի 2017 10:20

«Bloomberg». «Արցախը համալրել է անկախութեան համար մղւող խոշոր հակամարտութիւնների հնգեակը»

Կատալոնիայի իրադարձութիւններից յետոյ «Bloomberg» պարբերականը հրապարակել է ժամանակակից աշխարհում անկախութեան համար հակամարտող երկրների ցուցակը:

«alikonline.ir» - Կատալոնիայի իրադարձութիւններից յետոյ «Bloomberg» պարբերականը հրապարակել է ժամանակակից աշխարհում անկախութեան համար հակամարտող երկրների ցուցակը: Տեղեկացնում է «armeniasputnik.am»-ը:

Արցախը, «Bloomberg» առաջատար ամերիկեան պարբերականի ընտրանու համաձայն, համալրել է անկախութեան համար հակամարտող երկրների հնգեակը:

Ցուցակը կազմւել է մէկ տարի առաջ հրապարակած Ռայան Գրիֆիթսի «Մեկուսացման դարաշրջանը. պետութիւնների ծնունդների միջազգային եւ ներքին որոշիչները» գրքի հիման վրայ:

Ցանկում, մի քանի միլիոն բնակչութիւն ունեցող երկրների հետ մէկտեղ (Շոտլանդիա, Իրաքեան Քուրդիստան, Մինդանաօ), ներառւել են նաեւ յետխորհրդային տարածքի հակամարտութիւնները` Արցախն ու Մերձդնեստրը:

Մասնաւորապէս, Արցախը Գրիֆիթսը բնութագրում է որպէս անկլաւ, որը զաւթել է հայկական բանակը 1991-1994 թւականների պատերազմի ժամանակ, որի արդիւնքում 25 հազար մարդ է զոհւել, միլիոնաւոր մարդիկ էլ փախստական են դարձել:

Լարւածութեան հերթական ալիք բարձրացաւ 2016 թւականի ապրիլին: Այդ ժամանակաշրջանը, որը ստացաւ «քառօրեայ պատերազմ» անւանումը, խլեց հարիւրաւոր մարդկանց կեանք ինչպէս հայկական, այնպէս էլ ադրբեջանական կողմից, գրում է պարբերականը:

Այդուամենայնիւ, «Արցախի գրաւում» ձեւակերպման հետ մէկտեղ, «Bloomberg»-ը նշում է նաեւ, որ ԼՂՀ հայ բնակչութեան մեծամասնութիւնը Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ ցանկութիւն է յայտնել Հայաստանին միանալ:

Ռայան Գրիֆիթսի «Մեկուսացման դարաշրջանը. պետութիւնների ծնունդների միջազգային եւ ներքին որոշիչները» գիրքը լոյս է տեսել 2016 թւականին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։