Հա

Քաղաքական

Կիրակի, 08 Հոկտեմբերի 2017 09:20

Էդւարդ Լիմոնով. «Հայ ժողովրդի պատմութեան հետ չի կարող համեմատւել որեւէ այլ ազգի պատմութիւն»

Ռուս գրող, հրապարակախօս, քաղաքական գործիչ Էդւրադ Լիմոնովը, խօսելով հայ ժողովրդի պատմութեան մասին, ասել է, որ «աշխարհի որեւէ այլ ազգ չի կարող համեմատւել դրա հետ»: 

«alikonline.ir» - Ռուս գրող, հրապարակախօս, քաղաքական գործիչ Էդւրադ Լիմոնովը, խօսելով հայ ժողովրդի պատմութեան մասին, ասել է, որ «աշխարհի որեւէ այլ ազգ չի կարող համեմատւել դրա հետ»: Այս մասին գրում է «tert.am»-ը:

«Հայոց պատմութեան կողքին նոյնիսկ մի տեսակ ամաչում ես կանգնել: 301 թ.՝ դեռ Բիւզանդիայից առաջ, Հայաստանը դարձել է մոլորակի առաջին քրիստոնէական պետութիւնը»,- իր թւիթերեան օգտահաշւում գրել է Լիմոնովը:

Գրառումը գրաւել է Լիմոնովի հետեւորդների ուշադրութիւնը: Նրանցից մէկը նկատել է, որ աշխարհում առաջինը քրիստոնէութիւնն ընդունել է Օսրոէնի թագաւարութիւնը:

Դրան ի պատասխան Լիմոնովը գրել է. «Հայերը հիմա էլ են հայ, իսկ Միջագետքի օսրոէնցիները վաղուց արդէն չկան»:

Յայտնի է, որ Լիմոնովն ընթացիկ տարւայ ամռանն այցելել է Արցախ, ինչից յետոյ յայտնւել է ադրբեջանական «սեւ ցուցակում»: 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։