Հա

Քաղաքական

Կիրակի, 08 Հոկտեմբերի 2017 09:30

Քաղաքագէտ. «Նոր հանդիպման փաստը տեղին չէ, քանի դեռ Ադրբեջանը չի կատարել նախկին պայմանաւորւածութիւնները»

Քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը ենթադրում է, որ նոր հանդիպման շուրջ պայմանաւորւածութիւն ձեռք բերել հնարաւոր կը լինի միայն այն պարագայում, եթէ Ադրբեջանը Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները կեանքի կոչելու ուղղութեամբ քայլեր կատարի։

«alikonline.ir» - «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջին անգամ չեն յայտարարում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պատրաստակամ են վերսկսել բանակցային գործընթացը։ Հայկական կողմից նման պատրաստակամութիւն կայ, սակայն բանակցութիւնները տեղի չեն ունենում ոչ թէ այն պատճառով, որ նախագահները պատրաստակամ չեն, այլ այն պատճառով, որ ադրբեջանական կողմը չի կատարում նախկինում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները։ Բանակցային գործընթացը կասեցւած է առաւելապէս այս պատճառով»,- «panorama.am»-ի թղթակցի հետ զրոյցում տեսակէտ յայտնեց քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը։

Նա ենթադրում է, որ նոր հանդիպման շուրջ պայմանաւորւածութիւն ձեռք բերել հնարաւոր կը լինի միայն այն պարագայում, եթէ Ադրբեջանը Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները կեանքի կոչելու ուղղութեամբ քայլեր կատարի։

«Հակառակ պարագայում որեւէ արդիւնքի սպասելը տեղին չէ, ինչպէս որ տեղին չէ նոր հանդիպման փաստը, քանի դեռ նախկին պայմանաւորւածութիւնները չեն կատարւել։ Դեռեւս վաղ է հանդիպում ակնկալել, քանի որ հանրային դաշտում երեւացող հատւածում ադրբեջանական կողմն այդ ուղղութեամբ որեւէ քայլ չի արել»,- նշեց քաղաքագէտը։

Յիշեցնենք, որ ԼՂ խնդրի կարգաւորմամբ զբաղւող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւան ու Բաքու կատարած այցերից ու հանդիպումներից յետոյ հանդէս են եկել յայտարարութեամբ: Նրանք մասնաւորապէս յայտնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հաստատել են բանակցային գործընթացը վերսկսելու իրենց պատրաստակամութիւնը։

Յարակից Հրապարակումներ

  • Հակաիրանական նոր ցասում Ադրբեջանում՝ դարձեալ Արցախի պատճառով
    Հակաիրանական նոր ցասում Ադրբեջանում՝ դարձեալ Արցախի պատճառով

    Նախօրէին ադրբեջանական իշխանամէտ լրատւամիջոցներից մէկում հրապարակւել է «Իրանական մամուլի՝ մեր կուրծքը խրած հերթական դանակը. նորից հայկական սէր...» վերտառութեամբ ընդգծւած հակաիրանական բովանդակութեամբ ընդարձակ վերլուծութիւն, որի առանցքային թեման հերթական անգամ եղել է Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանի՝ իրանական ազդեցիկ «Շարղ» օրաթերթին տւած հարցազրոյցը։

  • ԱՀ խորհրդարանի փոխխօսնակ. «Կը գայ մի օր, երբ Արցախը կը դառնայ ՄԱԿ-ի անդամ»
    ԱՀ խորհրդարանի փոխխօսնակ. «Կը գայ մի օր, երբ Արցախը կը դառնայ ՄԱԿ-ի անդամ»

    Օրերից մի օր Ադրբեջանը համակերպւելու է, որ Արցախն անկախ է: «tert.am»-ի հետ զրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայեանը: Նա նշեց, որ Ադրբեջանը չի կարող պայքարել այն տենդենցի դէմ, որը կայ աշխարհում` ճանաչել Արցախը: Ըստ նրա` Ադրբեջանը չունի այն հնարաւորութիւնները պայքարել ամբողջի դէմ, ժողովրդավարական երկրները չեն կարող անտեսել արցախցիների անկախութեան պահանջը:

  • Բաքու-Թբիլիսի-Կարս թւաբանութիւնը. ինչպէս Ադրբեջանը ճանապարհ գործարկեց ուրւական-գնացքների համար
    Բաքու-Թբիլիսի-Կարս թւաբանութիւնը. ինչպէս Ադրբեջանը ճանապարհ գործարկեց ուրւական-գնացքների համար

    Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կարելի է համարել 826 կմ. երկարութեամբ ձգւող քաղաքական ատրակցիոն։

    Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի եւ Թուրքիայի առաջնորդները հանդիսաւորութեամբ բացեցին Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս (ԲԹԿ) երկաթգիծը, որի վրայ աւելի քան մէկ միլիարդ դոլար է ծախսւել։

  • Թեհրանական հորիզոններ. Երեւանը գազ կը գնի՞ Իրանից
    Թեհրանական հորիզոններ. Երեւանը գազ կը գնի՞ Իրանից

    Որոշակի պայմանաւորւածութիւններ են ձեռք են բերւել Իրանից Հայաստան գազի գնման գործընթացի կազմակերպման հարցերի շուրջ:

    Հայաստանն ու Իրանն արդեն որոշակի պայմանաւորւածութիւններ ունեն` իրանական գազի գնման հարցի շուրջ։ Պայմանաւորւածութիւնները ձեռք են բերւել ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատւիրակութեան Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում: 

  • Վահէ Դաւթեան. «Իրանական գազի գնման շուրջ Հայաստանի հետ տարւող բանակցութիւնները, ենթադրում եմ, որ արդիւնք տւել են, գինը նւազել է»
    Վահէ Դաւթեան. «Իրանական գազի գնման շուրջ Հայաստանի հետ տարւող բանակցութիւնները, ենթադրում եմ, որ արդիւնք տւել են, գինը նւազել է»

    Չնայած նրան, որ ներկայումս Հայաստանի համար իրանական գազը մօտ 30 դոլարով աւելի թանկ է, քան ռուսականը, այն իր որակով չի գերազանցում ՌԴ-ից գնւող գազին, ամէն դէպքում դրական է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ ակտիւացել է երկխօսութիւնը ներկրւող գազի ծաւալների աւելացման շուրջ: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։