Հա

Քաղաքական

Կիրակի, 08 Հոկտեմբերի 2017 14:50

«Խաւարումը» եւ ՌԴ-ում Ստալինի պաշտամունքի վերածնունդը. Հայկ Դեմոյեանի յօդւածը

«The Armenian Mirror Spectator»-ը հրապարակել է Հայկ Դեմոյեանի յօդւածը Հայաստանին սպառնացող ինքնութեան նոր ճգնաժամի մասին: Յօդւածում հեղինակը նաեւ կարծիք է յայտնում, որ Թումանեանի տուն-թանգարանի «Խաւարում» ցուցադրութիւնը դադարեցնելու որոշումը, ամենայն հաւանականութեամբ, ընդունւել է ամենաբարձր մակարդակում եւ կապւած է Ռուսաստանում Ստալինի պաշտամունքի վերածննդի հետ:

«The Armenian Mirror Spectator»-ը հրապարակել է Հայկ Դեմոյեանի յօդւածը Հայաստանին սպառնացող ինքնութեան նոր ճգնաժամի մասին: Յօդւածում հեղինակը նաեւ կարծիք է յայտնում, որ Թումանեանի տուն-թանգարանի «Խաւարում» ցուցադրութիւնը դադարեցնելու որոշումը, ամենայն հաւանականութեամբ, ընդունւել է ամենաբարձր մակարդակում եւ կապւած է Ռուսաստանում Ստալինի պաշտամունքի վերածննդի հետ:

«Թւում է՝ պրոստալինիզմի բոյրը դանդաղ տարածւում է Հայաստանի պաշտօնական քաղաքականութեան մէջ: Հեռուստաեթերում եւ սոցիալական ցանցերում Հայաստանի փողոցների վերանւանման մասին եւ յատկապէս Յովհաննէս Թումանեանի տուն-թանգարանի «Խաւարում» ցուցադրութիւնն արգելելուց յետոյ վերջին հանրային քննարկումները մշակութային եւ քաղաքական յիշողութեան վտանգաւոր զարգացումների ինդիկատոր են:

Ցուցադրութիւնը դադարեցնելուց կարճ ժամանակ անց մշակոյթի փոխնախարար Արեւ Սամուէլեանը պաշտօնական յայտարարութիւն տարածեց, թէ նման ցուցադրութիւնը ստալինեան զտումների մասին փոքր-ինչ քաղաքական է: Ի՞նչ է յատկապէս նշանակում փոքր-ինչ քաղաքական ձեւակերպումը թանգարանային ցուցադրութեան մասին եւ ի՞նչը պէտք է վերանայւի, որպէսզի ցուցադրութիւնը նորից բացւի: Նա չյստակեցրեց: Ոչ մի պարզ բացատրութիւն չհնչեց, թէ ինչու նախարարութիւնը յանկարծ որոշեց փակել այդ ցուցադրութիւնը բացումից երեք շաբաթ անց:

Այս օրինակները Հայաստանին սպառնացող ինքնությեան նոր ճգնաժամի պարզ իլիւստրացիան չեն: Դրանք նոյնիսկ մշակութային ֆորմալ անկախութեան պայմաններում գրաքննութեան բանալ օրինակ չեն, այլ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական առաջնահերթութիւնների եւ դրանց հնարաւոր աղէտալի հետեւանքների բացայայտ ազդանշաններն են:

Վերջին երեք տարիներին նեո-ստալինեան նախաձեռնութիւնների բախւելու իմ փորձառութիւնը մասամբ յայտնի է, մասամբ՝ ոչ: Շատերը կը յիշեն Երեւանի կենտրոնում Անաստաս Միկոյեանի արձանը տեղադրելու հարցով էպիզոդը: 2013-ին, Երեւանի աւագանու անդամ լինելով, ես դէմ քւէարկեցի այդ որոշմանը, թէեւ այն ընդունւեց գրեթէ միաձայն: Հասարակութեան եւ ստալինեան բռնաճնշումների զոհերի հարազատների ճնշման հետեւանքով որոշումը չիրականացւեց եւ Միկոյեանի կիսանդրին էլ, որն արդէն պատրաստ էր Երեւանի կենտրոնական հրապարակներից մէկում տեղադրւելու համար, խորհրդաւոր կերպով անհետացաւ:

Մէկ այլ օրինակ 2016-ի դեկտեմբերին էր, երբ որպէս Հայաստանում հանրային խորհրդի անդամ, կապի եւ տրանսպորտի նախարարութեանն ու Հայփոստին առաջարկեցի 2017-ին յատուկ նամականիշ մարել՝ նւիրելով ստալինեան բռնաճնշումների զոհերի յիշատակին: Առաջակն ընդունւեց, ներառւեց փոստային վճարման միջոցների տարեկան թողարկումների ցանկում: Սակայն երբ ես հանրային խորհուրդը լքեցի Հայփոստին առնչւող կոռուպցիոն հարցերի պատճառով, պարզւեց, որ իմ առաջարկը պարզապէս հեռացւել է 2017-ի համար նախապատրաստւող նամականիշների ցանկից: 

Ենթադրում եմ, որ ստալինեան շրջանը դատապարտող ցուցադրութեան դադարեցնելու որոշումն ամենայն հաւանականութեամբ ընդունւել է ամենաբարձր մակարդակում եւ կապւած է Ռուսաստանում Ստալինի պաշտամունքի վերածննդի հետ: Վերջերս՝ յունիսին, պատասխանելով Օլիւէր Սթոնին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, թէ խորհրդային դիկտատոր Ստալինին «չափազանց հրեշաւոր» ներկայացնելը «եւս մէկ յարձակում է Խորհրդային Միութեան եւ Ռուսաստանի վրայ»: Իհարկէ, Հայաստանում նման ցուցադրութիւնը որոշ առումով գնահատւել է որպէս «յարձակում Ռուսաստանի վրայ», եւ աւելի ազնիւ կը լինէր, եթէ Մշակոյթի նախարարութիւնն ընդունէր դա, եւ ոչ թե փորձէր տեսախցիկների առջեւ արդարացնել նման որոշումը:

Պատժւած լինելու վախը եւ ֆատալ կոմֆորմիզմը Հայաստանում տիրող ընդհանուր հոգեբանական եւ բարոյական ճգնաժամի միակ տեսանելի նշանը չէ: 1988-ի սերնդից յետոյ Հայաստանում հանրային կարծիքը, որպէս պետականաշինութեան գործընթացում որոշիչ գործօն, պարզապէս անհետացաւ: Այն իրավիճակում, երբ անհետանում է նաեւ իր պարտականութիւնների յստակ գիտակցութեամբ մտաւորականների աւագ սերունդը, այժմ մենք ունենք մարգինալիզացւած հասարակութիւն, որը երբեք ձայն չի բարձրացնի: Փոխարէնը կաջակցի վերը նշւած նախաձեռնութիւններին, լինեն դրանք ստալինիստների, բոլշեւիկների կամ մասոնների մասով:

Այս ամենից առաջ մէկ հարց է առաջանում՝ ո՞ւր գնալ: Եւ դրանից յետոյ մէկ այլ կարեւոր հարց՝ ո՞վ ենք մենք:

 

Յ.Գ. Թէեւ Միկոյեանի կիսանդրին անհետացել է, այն վստահաբար պահւում է ինչ-որ տեղ՝ սպասելով տեղադրման համար ճիշտ ժամանակին: Եթէ դա պատահի, կը նշանակի բոլորիս համար նոր սկիզբ, քայլ, որը մեզ կը տանի ոչ մի տեղ...»

 

Նիւթը՝«Հայկական ժամանակ» օրաթերթից

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։