Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 09 Հոկտեմբերի 2017 08:40

Արփինէ Յովհաննիսեան. «ԵԽԽՎ նախագահի 2 թեկնածուներից հայաստանեան պատւիրակութիւնը հաւանաբար կը պաշտպանի կիպրոսցի Ստելլա Կիրիակիդէսի թեկնածութիւնը»

ԵԽԽՎ-ի նախագահի պաշտօնում Հայաստանը մեծ հաւանականութեամբ կը պաշտպանի Կիպրոսը ներկայացնող Ստելլա Կիրիակիդէսի թեկնածութիւնը:

«alikonline.ir» - «Եւրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընթացակարգի կանոններին համապատասխան՝ Ստրասբուրգում այսօր՝ հոկտեմբերի 9-ին գաղտնի քւէարկութեամբ կընտրւի ԵԽԽՎ նախագահ: ԵԺԿ-ից առաջադրւած ԵԽԽՎ նախագահ Պեդրօ Ագրամունտի հրաժարականից յետոյ այդ պաշտօնում է առաջադրւել 2 թեկնածու՝ Ստելլա Կիրիակիդէսը՝ Կիպրոսից եւ Էմանուէլիսա Զինգերիսան՝ Լիտւայից։

Արփինէ Յովհաննիսեանը «tert.am»-ի հետ զրոյցում նշեց, որ հայկական պատւիրակութիւնը, ամենայն հաւանականութեամբ, կը պաշտպանի Կիպրոսը ներկայացնող Ստելլա Կիրիակիդէսի թեկնածութիւնը:

«Բնականաբար, քւէարկութիւնից առաջ կը գումարւի պատւիրակութեան նիստ, որոշում կը կայացւի, բայց, հաշւի առնելով երկու պատւիրակների միջեւ նախապատւութիւնը, իրենց անցած ուղին խորհրդարանական վեհաժողովում եւ ամենակարեւորը`անկաշառութեան հանգամանքը, կարծում եմ, ամենայն հաւանականութեամբ, մեր պատւիրակութիւնը կը պաշտպանի կիպրոսցի թեկնածու Ստելլա Կիրիակիդէսի թեկնածությունը»,- ասաց նա:

Յիշեցնենք, որ ԵԺԿ-ից առաջադրված ԵԽԽՎ նախագահ Պեդրօ Ագրամունտն իր հրաժարականի մասին յայտնել էր «Twitter»-եան էջում` գրառում թողնելով եւ յայտնելով, որ անձնական պատճառներով որոշել է այլեւս չնախագահել ԵԽԽՎ-ում:

Նշենք, որ ըստ հայաստանեան պատւիրակների եւ քաղաքագէտների՝ Ագրամունտին, որի իմփիչմենթի գործընթացը դեռ ամռանն էր սկսւել, խորհուրդ էին տւել խուսափել նւաստացման վերջին արարից, որն Ագրամունտին սպասում էր դեկտեմբերի 9-ին` ԵԽԽՎ լիագումար նիստի բացման ժամանակ: Նիստի օրակարգի առաջին հարցը Ագրամունտի հրաժարականի քւէարկութիւնը պէտք է լինէր:

Յիշեցնենք նաեւ, որ Եւրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովը պաշտօնապեէս հաստատել է Պեդրօ Ագրամունտի հրաժարականը։ Նախագահի պարտականութիւններն աւտոմատ իրականացնելու է աւագ փոխնախագահ բրիտանացի Ռոջէր Գէյլը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։