Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 09 Հոկտեմբերի 2017 12:00

Կարէն Կարապետեանը ժամանեց Թեհրան

Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հրաւէրով, պաշտօնական երկօրեայ այցով քիչ առաջ Թեհրան ժամանեց ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանը եւ նրա գլխաւորած բարձրաստիճան քաղաքական-տնտեսական պատւիրակութիւնը:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հրաւէրով, պաշտօնական երկօրեայ այցով քիչ առաջ Թեհրան ժամանեց ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանը եւ նրա գլխաւորած բարձրաստիճան քաղաքական-տնտեսական պատւիրակութիւնը:

Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանաւակայանում նրան դիմաւորեց էներգետիկայի նախարարի պաշտօնակատար, Իրան-Հայաստան համատեղ տնտեսական յանձնախմբի նախագահ Սաթթար Մահմուդին:

Աւելի ուշ Սադաբադ պատմական համալիրում Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի մասնակցութեամբ տեղի կունենայ ՀՀ վարչապետի դիմաւորման պաշտօնական արարողութիւնը, որին կը յաջորդի Ջահանգիրի-Կարապետեան հանդիպումը:

Հանդիպման ընթացքում կողմերը կը քննարկեն երկկողմ յարաբերութիւններին, տարածաշրջանային ու միջազգային իրադարձութիւններին վերաբերող թեմաներ:

Այցի շրջանակում Կարէն Կարապետեանը կը հանդիպի նաեւ Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի եւ Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանիի հետ: Նախատեսւած է նաեւ ՀՀ վարչապետի հանդիպումը իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։