Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 10 Հոկտեմբերի 2017 11:40

Հայաստանն Իրանի ու ԱՄՆ-ի «միջուկային» խաղում. ամերիկացիները «տաքացնում» են տարածաշրջանը

Աւելորդ է խօսել Մերձաւոր Արեւելքի ու Հարաւային Կովկասի տարածաշրջաններում ԱՄՆ-ի ձեռնարկած խաղի վտանգի աստիճանի մասին։ «Միջուկային լցոնով» խաղերը միշտ վատ վերջաբան են ունենում, նոյնիսկ եթէ չեն յանգում միջուկային զէնքի կիրառման, դրա օրինակն է Հիւսիսային Կորէան։ Թէեւ նրա դէպքում միջուկային զէնք, այնուամենայնիւ, օգտագործւել է։ Ըստ պաշտօնական յայտարարութիւնների՝ փորձարկումների համար, ամերիկացիներին ցոյց տալու համար, որ Հիւսիսային Կորէան իսկապէս տիրապետում է միջուկային զէնքի օգտագործման տեխնոլոգիային։

ԱՐՄԱՆ ՎԱՆԵՍՔԵՀԵԱՆ
«Sputnik Արմենիա»-ի քաղաքական վերլուծաբան

 

Աւելորդ է խօսել Մերձաւոր Արեւելքի ու Հարաւային Կովկասի տարածաշրջաններում ԱՄՆ-ի ձեռնարկած խաղի վտանգի աստիճանի մասին։ «Միջուկային լցոնով» խաղերը միշտ վատ վերջաբան են ունենում, նոյնիսկ եթէ չեն յանգում միջուկային զէնքի կիրառման, դրա օրինակն է Հիւսիսային Կորէան։ Թէեւ նրա դէպքում միջուկային զէնք, այնուամենայնիւ, օգտագործւել է։ Ըստ պաշտօնական յայտարարութիւնների՝ փորձարկումների համար, ամերիկացիներին ցոյց տալու համար, որ Հիւսիսային Կորէան իսկապէս տիրապետում է միջուկային զէնքի օգտագործման տեխնոլոգիային։

 

Եւրոպացիներին պարտադրում են, նրանք դեռ համաձայնում են

Հասկանալի է, որ Թրամփի վարած «միջուկային խաղերի» վտանգը ԱՄՆ-ում հասկանում ու գիտակցում են։ Աւելին՝ Թրամփը խոստացել է, որ առաջիկայում դուրս է գալու Իրանի հետ միջուկային պայմանագրից։ Ի հեճուկս նրա, ամերիկեան դիւանագէտներից շատերը, պաշտօնեաներն ու ռազմական ղեկավարները չեն էլ ցանկանում մտածել իրանական «միջուկային պայմանագրից» դուրս գալու մասին։

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզէֆ Բայդէնն, օրինակ, բաց տեքստով խօսում է այն մասին, որ ԱՄՆ-ի գործող նախագահը կարող է ոչ թէ Իրանը մեկուսացնել, այլ հէնց ինքը յայտնւել մեկուսացման մէջ, եթէ միակողմանի կարգով հրաժարւի պահպանել «միջուկային պայմանագրի» պայմանները։ Յատկապէս, պնդում է Բայդէնը, ՄԱԳԱՏԷ-ն յստակ ապացոյցներ է ներկայացնում, որ Իրանը պահպանում է գործարքի բոլոր պայմանները։

Ինչեւիցէ, Դոնալդ Թրամփը շարունակում է իր վտանգաւոր խաղը, ու Պենտագոնում արած յայտարարութիւնից զգացւում է, որ ցանկանում է Իրանը գոնէ Եւրոպայից կտրել, որի բիզնես կառոյցները հազիւ սպասեցին, որ «վեցեակ»-ն ու Թեհրանը ստորագրեն միջուկային համաձայնագիրը։ Ու սկսեցին առեւտուր անել իրանական գործարարների հետ, որոնց օդի պէս անհրաժեշտ էին նորագոյն տեխնոլոգիաներն ու մեքենաշինութիւնը։ Մի խօսքով, այն ամէն, ինչից երկիրը զրկւած էր աւելի քան երկու տասնամեակ տեւած տնտեսական պատժամիջոցների պատճառով, որոնք Եւրոպային էլ, Իրանին էլ Ամերիկան էր պարտադրել։

Սակայն հիմա խօսքն այն մասին չէ, Թրամփի ուզածն ինչ է, ու ի՞նչ կորուստներ կունենան եւրոպացիները, եթէ Ամերիկան, նոյնիսկ «միջուկային պայմանագրից» դուրս չգալով, նորից պատժամիջոցների քաղաքականութիւն կիրառի Իրանի դէմ։ Դա այն եւրոպական կառոյցների խնդիրն է, որոնք թոյլ են տալիս ամերիկացիներին պարտադրել այն, ինչը հարկաւոր է գերտէրութեանը։

 

ԱՄՆ-ն գիտակցաբար է հարւածում տարածաշրջանի կայունութեանը

Բանն այն է, որ այդ իրավիճակում հարւածի տակ է դրւում ոչ միայն Իրանը, այլ Մերձաւոր Արեւելքի հիւսիս-արեւմուտքի ու Հարաւային Կովկասի անվտանգութիւնը։ Չէ՞ որ արեւմտեան լրատւամիջոցները որքան էլ փորձեն ներկայացնել, թէ Իրանն ընդունակ չէ լուրջ ազդեցութիւն ունենալ տարածաշրջանային գործընթացների վրայ, մենք գիտենք, որ դա այդպէս չէ։ Շատ դէպքերում հէնց Թեհրանի կարծիքն է կարգաւորում շատ գործընթացները։ Իսկ եթէ չեն կարգաւորւում, իրանցիներն իրենք են «վիճաբանութեան» մէջ մտնում։ Ու ով համաձայն չի լինում, միեւնոյնն է` համաձայնում է։

Այդ առումով շատ տրամաբանական է խօսել այն մասին, որ ԱՄՆ-ն տարածաշրջանային գերտէրութիւնը փլուզելու իր փորձերով հարւածում է առաջին հերթին ընդհանուր տարածաշրջանին, որտեղ բազում պայթիւնավտանգ հակամարտութիւններ կան, որոնք համաշխարհային հասարակութիւնը հազիւ է զսպում։

Օրինակ` հէնց նոյն արցախեան հակամարտութեան կարգաւորման հարցում Իրանը դերը կարող է թերագնահատել միայն նա, ով ծանօթ չէ բանակցային գործընթացին։ Թեհրանն այդ առումով, ի տարբերութիւն բազում տարածաշրջանային ու համաշխարհային գերտէրութիւնների, բաւականին զուսպ ու հանգիստ է մօտենում հարցին։

Բաւական է միայն յիշել՝ ինչպէս է Իրանն ամէն անգամ զսպում Թուրքիային, երբ Անկարայի պատգամաւորները փորձում են խառնւել արցախեան բանակցային գործընթացին։ Կամ կարելի է յիշել Թեհրանի բաւականին խիստ դիրքորոշումը, որն Իրանը զբաղեցրեց Ադրբեջանի նկատմամբ 2016 թւականի ապրիլեան դէպքերի ժամանակ։ Այդ ժամանակ հասկանալի է դառնում, որ տարածաշրջանի կայունութիւնը զգալիօրէն կախւած է հէնց Իրանից։

Նոյն արցախեան գործընթացի վերաբերեալ պէտք է մէկընդմիշտ հասկանալ, որ հէնց Իրանի առկայութիւնն է ապահովում հաւասարակշռութիւնը։ Նա իր համաչափ դիրքորոշումով թոյլ չի տալիս կողմերից ոչ մէկին փորձել արցախեան հարցը լուծել զէնքով, որը հակամարտող կողմերի մօտ բաւականաչափ կուտակւել է լուրջ պատերազմի համար։

 

Տնտեսական համատեքստը Հայաստանի համար աւելի կարեւոր է, քան քաղաքականը

Բայց սա էլ ամենակարեւորը չէ։ Վերջիվերջոյ, այն դիրքորոշումը, որով Հայաստանը հանդէս է գալիս տարածաշրջանային գործընթացներում, եթէ նոյնիսկ զգալիօրէն կապւած է Իրանի հետ, ապա այլ գործօններով էլ է պայմանաւորւած։ Կան նաեւ արեւմտեան երկրներ, որոնք ամէն դէպքում ստիպւած են հաշւի նստել տեղի հայկական սփիւռքի հետ։ Ու ամենակարեւորը՝ կակ Ռուսաստան, որը գերխնդիր ունի՝ ցանկացած գնով կանխել պայթիւնը արցախա-ադրբեջանական շփման գծում։

Տարածաշրջանում ոչ ոք չի կարող անել այն, ինչ անում է այս տարածաշրջանային գերտէրութիւնը, որը ելք ունի դէպի Պարսից ծոց ու ձգտում է դուրս գալ էներգակիրների եւրոպական շուկայ։

Իրանի հետ արդէն էներգակիրների ու էներգիայի մատակարարման լուրջ համագործակցութիւն կայ։ Լաւ մշակւած ենթակառուցւածք է գործում, որը ցամաքային հաղորդակցութիւն է ենթադրում, ակնկալւում է, որ իրականացւելու է երկաթգծային հաղորդակցութիւնը։ Վերջինի հետ կապւած, իհարկէ, որոշակի բարդութիւններ կան, քանի որ լեռներում ու ժայռերում երկաթուղի անցկացնելը ծախսատար է։ Առաջիկայում մեզ դա կը յաջողւի, ամէն դէպքում չինացիների հետ ներդրումների վերաբերեալ առարկայական խոսակցութիւն են վարում։

Ի դեպ, Չինաստանի մասին։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հէնց նոյն Չինաստանը չափազանց պրագմատիկ երկիր է, որը Մետաքսէ ճանապարհի ժամանակակից տարբերակն է կառուցում, կողմնորոշւում է այնպիսի լոգիստիկայով, որի դէպքում անհրաժեշտ է առաւելագոյն քանակութեամբ պետական սահմաններ հատել։ Ընդ որում՝ այնպիսի պետութիւնների սահմաններ, որոնք չունեն քաղաքական, գաղափարական, տարածքային կամ այլ հակասութիւններ։

Հէնց այդ առումով է նշմարւում այն մոդելը, որով ներկայիս Մետաքսէ ճանապարհը Պարսից ծոցով անցնում է Իրանով, Հայաստանով ու Վրաստանով դէպի Սեւ ծովի ափ։ Ու կրօնական, տարածքային կամ գաղափարական վէճերը չկան, կայ միայն մի մեծ նախագծի մասնակցելու ցանկութիւն։ Բաւական է միայն տարածաշրջանի քարտէզին նայել, եւ ամէն ինչ պարզ է դառնում։

Ու հէնց դրանից են մեզ ուզում զրկել ամերիկացիները։ Նրանք իրենց խնդիրներն ունեն։ Ուզում են Եւրոպայից կտրել ե՛ւ ռուսներին, ե՛ւ չինացիներին, ե՛ւ իրանցիներին։ Սիրիայում նրանց պարտութիւնն արտայայտւեց նրանով, որ Մերձաւոր Արեւելքում իրենց դիրքերն ուժեղացրին Ռուսաստանն ու հէնց նոյն Իրանը, ԱՄՆ-ին հարկաւոր է զրոյացնել այդ ջանքերը։ Հէնց դրա համար են նրանք ձեռնարկել քրդական հանրաքւէն։ Ով գիտի, գուցէ ղարաբաղեան հակամարտութեան հետ էլ ինչ-որ բան անեն՝ իրենց համար ոչ ձեռնտու գործընթացները շրջելու համար։ Ու նրանց հարկաւոր չէ կայուն ու հանգիստ Իրանը, որքան էլ դա պէտք լինի Հայաստանին։

 

 

 

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։