Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 10 Հոկտեմբերի 2017 10:00

Քաղաքագէտ. «Թուրք-ամերիկեան լարւած յարաբերութիւնները կարող են յանգեցնել Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանը»

Թուրք-ամերիկեան լարւած յարաբերութիւնները կարող է յանգեցնել նրան, որ Միացեալ Նահանգները ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը։

«alikonline.ir» - Թուրք-ամերիկեան լարւած յարաբերութիւնները կարող է յանգեցնել նրան, որ Միացեալ Նահանգները ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը։ Այս մասին «news.am»-ի հետ զրոյցում ասել է քաղաքագէտ Ստեփան Գրիգորեանը։

«Թուրքիան, որ անկանխատեսելի, անկայուն հարեւան է, այդքան էլ լաւ բան չէ մեզ համար։ Պարզ է, որ ոչ մի լաւ բան չի բերելու դա, բայց թուրք-ամերիկեան յարաբերութիւնների սրումը կարող է շանս ստեղծել, որ Միացեալ նահանգները ճանաչեն Հայոց Ցեղասպանութիւնը»,- ասել է Ստեփան Գրիգորեանը։

Քաղաքագէտը յիշեցրել է թուրք-գերմանական լարւած յարաբերութիւնների արդիւնքը յօգուտ Հայաստանի։

«Ի վերջոյ Գերմանիան ինչու ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը, թէ՛ սկզբունքները պահպանելով, թէ՛ Թուրքիայի հետ յարաբերութիւններից ելնելով։ Գերմանացիները տեսնում էին՝ ուր էր գնում յարաբերութիւնների զարգացումը, նոյնն էլ Միացեալ Նահանգները։ Ես կարծում եմ, որ հիմքեր կան ճանաչելու համար։ 50 նահանգներից ամէն դէպքում 47–ը ճանաչել են։ Յարաբերութիւնների սրումը ստեղծում է հիմք, որ տարիների երկար աշխատանքը արդիւնք տայ»։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։