Հա

Քաղաքական

10/10/2017 - 10:00

Քաղաքագէտ. «Թուրք-ամերիկեան լարւած յարաբերութիւնները կարող են յանգեցնել Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանը»

Թուրք-ամերիկեան լարւած յարաբերութիւնները կարող է յանգեցնել նրան, որ Միացեալ Նահանգները ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը։

«alikonline.ir» - Թուրք-ամերիկեան լարւած յարաբերութիւնները կարող է յանգեցնել նրան, որ Միացեալ Նահանգները ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը։ Այս մասին «news.am»-ի հետ զրոյցում ասել է քաղաքագէտ Ստեփան Գրիգորեանը։

«Թուրքիան, որ անկանխատեսելի, անկայուն հարեւան է, այդքան էլ լաւ բան չէ մեզ համար։ Պարզ է, որ ոչ մի լաւ բան չի բերելու դա, բայց թուրք-ամերիկեան յարաբերութիւնների սրումը կարող է շանս ստեղծել, որ Միացեալ նահանգները ճանաչեն Հայոց Ցեղասպանութիւնը»,- ասել է Ստեփան Գրիգորեանը։

Քաղաքագէտը յիշեցրել է թուրք-գերմանական լարւած յարաբերութիւնների արդիւնքը յօգուտ Հայաստանի։

«Ի վերջոյ Գերմանիան ինչու ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը, թէ՛ սկզբունքները պահպանելով, թէ՛ Թուրքիայի հետ յարաբերութիւններից ելնելով։ Գերմանացիները տեսնում էին՝ ուր էր գնում յարաբերութիւնների զարգացումը, նոյնն էլ Միացեալ Նահանգները։ Ես կարծում եմ, որ հիմքեր կան ճանաչելու համար։ 50 նահանգներից ամէն դէպքում 47–ը ճանաչել են։ Յարաբերութիւնների սրումը ստեղծում է հիմք, որ տարիների երկար աշխատանքը արդիւնք տայ»։

Յարակից լուրեր

  • Եթէ խաղաղութիւնը հողերի վերադարձով է պայմանաւորւում
    Եթէ խաղաղութիւնը հողերի վերադարձով է պայմանաւորւում

    Հետաքրքիր է, որ Միլսի յայտարարութեան յաջորդ օրը հետեւեց ՌԴ արտգործնախարարութեան խօսնակ Մարիա Զախարովայի կոշտ արձագանգը, որի մէջ ՌԴ արտաքին գերատեսչութիւնն ԱՄՆ կառավարութեանը բաց տեքստով մեղադրել է Հայաստանի ներքին գործերին միջամտելու մեջ: Եւ ոչ միայն: Զախարովան նաեւ հարց է տալիս՝ ի՞նչ են իրենց թույլ տալիս ամերիկեան դեսպաններն աշխարհով մէկ, նրանք հարւածում են դեմոկրատիային, ԶԼՄ-ների ազատութեանը, քաղաքացիական հասարակութեանը, նրանք հարւածում են նաեւ հէնց իրենց՝ ցոյց տալով ԱՄՆ քաղաքական կեանքում առկայ կեղծաւորութիւնը:

  • Չինաստան-Ռուսաստան-Իրանի տնտեսութիւնն ուժեղ է ԱՄՆ-ի տնտեսութիւնից
    Չինաստան-Ռուսաստան-Իրանի տնտեսութիւնն ուժեղ է ԱՄՆ-ի տնտեսութիւնից

    Տեսնենք, թէ ինչպիսին է Իրանի տնտեսութիւնը, որով մինչեւ սեպտեմբեր այնքան «մտահոգւած էին» ԱՄՆ-ի եւ Իսրայէլի իշխանութիւնները: Ասել, թէ այդ ոլորտում իրանցիները խնդիրներ չունեն, չափազանցութիւն կը լինի: Բայց չնշել, որ չնայած ամէն տեսակի պատժամիջոցներին ու սպառնալիքներին, Իրանի տնտեսութիւնը կենդանի է եւ արագ զարգանում է, մեծ սխալ կը լինի: 

  • Սաուդական Արաբիան յայտարել է Խաշեղջիի մահւան մասին
    Սաուդական Արաբիան յայտարել է Խաշեղջիի մահւան մասին

    Սաուդական Արաբիայի գլխաւոր դատախազ Սաուդ ալ Մուաջիբը յայտարարել է, որ լրագրողը մահացել է Ստամբուլում Սաուդական Արաբիայի հիւպատոսութիւնում վէճի ժամանակ: Այս գործով ձերբակալւել է 18 սաուդացի, ինչպէս նաեւ պաշտօններից ազատւել են գահաժառանգ արքայազնի գլխաւոր օգնականները, այդ թւում՝ ընդհանուր հետախուզութեան ծառայության ղեկավարի տեղակալ Ահմեդ Ասիրին:

  • Պուտին. «Սաուդացի լրագրողի ճակատագրի համար պատասխանատու է ԱՄՆ-ը»
    Պուտին. «Սաուդացի լրագրողի ճակատագրի համար պատասխանատու է ԱՄՆ-ը»

    Սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշեղջիի ճակատագրի համար որոշակի պատասխանատւութիւն է կրում ԱՄՆ-ը, քանի որ նա ապրել է Նահանգներում: 

  • Մեդւեդեւ. «ՌԴ բանկային ոլորտի նկատմամբ պատժամիջոցներն առեւտրային պատերազմի յայտարարութիւն են»
    Մեդւեդեւ. «ՌԴ բանկային ոլորտի նկատմամբ պատժամիջոցներն առեւտրային պատերազմի յայտարարութիւն են»

    Ռուսաստանի Դաշնութեան վարչապետ Դմիտրի Մեդւեդեւը «Euronews»-ին տւած իր հարցազրոյցում ռուսական բանկային ոլորտի նկատմամբ սահմանւած ամերիկեան պատժամիջոցներն անւանել է առեւտրային պատերազմի յայտարարում:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։