Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 10 Հոկտեմբերի 2017 12:10

Ինչ առաւելութիւն ունի Հայաստանը Իրանի հարեւանների համեմատ

«Իրանի տեսանկիւնից իր հարեւանների համեմատ Հայաստանի ընդգծւած առաւելութիւնն հայկական զինւած ուժերի ջանքերով հիւսիսային հատւածում անվտանգութեան ապահովումն է»: Ֆէյսբուքեան իր էջում գրել է իրանագէտ Արմէն Իսրայէլեանը:

«alikonline.ir» - «Իրանի տեսանկիւնից իր հարեւանների համեմատ Հայաստանի ընդգծւած առաւելութիւնն հայկական զինւած ուժերի ջանքերով հիւսիսային հատւածում անվտանգութեան ապահովումն է»: Ըստ «panorama.am»-ի՝ ֆէյսբուքեան իր էջում գրել է իրանագէտ Արմէն Իսրայէլեանը:

Նրա խօսքով, այդ կարծիքը գնալով աւելի մեծ տարածում է ստանում իրանցի փորձագէտների շրջանում:'

«Իրանի հեղինակաւոր պարբերականներից մէկը՝ «Իրան» օրաթերթը ՀՀ կառավարութեան ղեկավարի Իրան կատարած այցին անդրադարձել է «Թեհրանի եւ Երեւանի ռազմավարական յարաբերութիւնները» վերտառութեամբ յօդւածով՝ յատուկ շեշտելով սահմանային անվտանգութեան հարցը:

Այդ համատեքստում Իրանի ԱԳՆ մամուլի խօսնակ Բահրամ Ղասեմին եւս կարեւորել է Հայաստանի հետ յարաբերութիւնների խորացումը՝ յաւելելով, որ Կովկասի տարածաշրջանն Իրանի համար կարեւոր ռազմավարական նշանակութիւն ունի»,- գրում է իրանագէտը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։