Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 10 Հոկտեմբերի 2017 14:00

Արփինէ Յովհաննիսեան. «ԵԽԽՎ-ում յաջողւեց փոփոխել ադրբեջանցի զեկուցողի զեկոյցի նախագծի հակահայկական ձեւակերպումները»

ԵԽԽՎ սոցիալական հարցերի յանձնաժողովի նիստում հայկական պատւիակութեանը յաջողւել է ադրբեջանցի զեկուցողի զեկոյցի նախագծում առկայ անցանկալի հակահայկական ձեւակերպումները փոխել:

«alikonline.ir» - Այսօր՝ հոկտեմբերի 10-ին Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի յանձնաժողովի նիստում քննարկւել է ադրբեջանցի պատգամաւոր Սեւինջ Ֆաթալիեւայի «Զինւած հակամարտութիւններից տուժած երեխաների պաշտպանութիւն» զեկոյցի նախագիծը։

«ԵԽԽՎ սոցիալական հարցերի յանձնաժողովի նիստում եւրոպացի մեր գործընկերների աջակցութեամբ ու անմիջական ներգրաււածութեամբ յաջողւեց ադրբեջանցի զեկուցողի զեկոյցի նախագծում առկայ անցանկալի հակահայկական ձեւակերպումները փոխել»,- «panorama.am»-ին ասաց ՀՀ պատւիրակութեան ղեկավար Արփինէ Յովհաննիսեանը։

Նշենք, որ զեկոյցի նախագիծը պատրաստւել է 2016 թւականին ընդունւած բանաձեւի առաջարկութեան հիման վրայ, որում ասւում էր, որ ողջ աշխարհում միլիոնաւոր երեխաներ տուժում են զինւած հակամարտութիւններից։ Երեխաների իրաւունքները խախտւում են բազում ձեւերով ու առաջարկւում էր ԵԽԽՎ-ին ուսումնասիրել այս խախտումներն ու ներկայացնել երեխաների պաշտպանութեան արդիւնաւէտ մեխանիզմներ։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։