Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017 10:00

Արա Բաբլոյեանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամաւոր Դանիէլ Ղազարեանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյեանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամաւոր Դանիէլ Ղազարեանին: 

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյեանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամաւոր Դանիէլ Ղազարեանին: Տեղեկացնում է  ՀՅԴ Բիւրոյի պաշտօնական կայքը:

Ողջունելով տիկին Ղազարեանի այցը՝ Արա Բաբլոյեանը կարեւորել է խորհրդարանական դիւանագիտութեան դերը երկու երկրների յարաբերութիւնների խորացման գործում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Ֆրանսիայի նորընտիր օրէնսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերի կազմին, գործունէութեանը եւ յարաբերութիւնների սերտացմանը նպաստող փոխայցերին:

Արա Բաբլոյեանը եւ Դանիէլ Ղազարեանը զրուցել են Հայաստանի համար օրակարգային նշանակութիւն ունեցող հարցերի շուրջ, կարեւորել փոխգործակցութիւնը սոցիալական եւ տնտեսական ոլորտներում, անդրադարձել Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը եւ արցախեան հիմնախնդրի կարգաւորմանը:

Կողմերը կարեւորել են Հայաստան-Սփիւռք համագործակցութիւնը հայ ժողովրդի համար կենսական հարցերում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։