Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017 10:20

Ժամանակակից սպառազինութիւն եւ տեխնիկայ ձեռք բերելու նպատակով Ռուսաստանը Հայաստանին տրամադրում է 100 մլն. դոլարի նոր վարկ

Ռուսաստանը Հայաստանին տրամադրում է 100 մլն. դոլարի պետական արտահանման նոր վարկ՝ ժամանակակից սպառազինութեան եւ տեխնիկայի ձեռքբերման, մատակարարումների ֆինանսաւորման համար:

«alikonline.ir» - Ռուսաստանը Հայաստանին տրամադրում է 100 մլն. դոլարի պետական արտահանման նոր վարկ՝ ժամանակակից սպառազինութեան եւ տեխնիկայի ձեռքբերման, մատակարարումների ֆինանսաւորման համար: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարութիւնների միջեւ ՀՀ-ին պետական արտահանման վարկ տրամադրելու համաձայնագրի կնքման առաջարկութեանը համաձայնութիւն տալու մասին հարցն ընդգրկւած է ՀՀ կառավարութեան այսօրւայ՝ հոկտեմբերի 12-ի նիստի օրակարգում:

Ըստ համաձայնագրի՝ 100 մլն. դոլարի չափով ներգրաււող պետական արտահանման վարկը կը տրամադրւի 20 տարի ժամկէտով, որից 5-ը՝ արտոնեալ, տարեկան 3 տոկոս տոկոսադրոյքով: Ընդ որում, ՀՀ կողմից նախատեսւում է համաֆինանսաւորում համաձայնագրի շրջանակներում կնքւող պայմանագրերի արժէքի 10 տոկոսի չափով՝ աւանսային վճարումների տեսքով:

Համաձայնագրի դրոյթների հիման վրայ ՀՀ պաշտպանութեան նախարարութեան եւ «Ռոսոբորոնէկսպորտ» ԲԲԸ միջեւ կը ստորագրւեն առանձին պայմանագրեր վերոնշեալ ժամանակակից սպառազինութեան եւ տեխնիկայի ՀՀ-ին տրամադրելու կարգի, ժամկէտների, այդ ռազմական տեխնիկայի կիրառմանը վերաբերող տեղեկատւութեան տրամադրման պայմանների, կողմերի պարտաւորութիւնների, դրա նորոգման եւ տեխնիկական սպասարկման պարտաւորութիւնների, ձեռքբերման համար վճարումների եւ այլ հարցերի վերաբերեալ:

Նախագծի հիմնաւորման համաձայն համաձայնագրի կնքումը համապատասխանում է ՀՀ ռազմավարական շահերին եւ դրա իրագործումը կը ծառայի ՀՀ անվտանգութեան ամրապնդման նպատակներին:

Ռուսաստանի Դաշնութեան կառավարութեան հետ 2015 թւականի յունիսի 26-ին ստորագրւել էր սպառազինութիւն ձեռք բերելու համար 200 մլն. դոլարի վարկային համաձայնագիր, որն այժմ գործում է:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։