Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017 11:30

Սերժ Սարգսեան. «Հաստատում եմ Իրանի հետ առաջիկայում համաձայնագրի ստորագրման տրամադրւածութիւնը»

Արդէն տեղեկացրել ենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն աշխատանքային այցով մեկնել է Սոչի՝ մասնակցելու Եւրասիական տնտեսական բարձրագոյն խորհրդի նիստին:

«alikonline.ir» - Արդէն տեղեկացրել ենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն աշխատանքային այցով մեկնել է Սոչի՝ մասնակցելու Եւրասիական տնտեսական բարձրագոյն խորհրդի նիստին:

Նիստին ՀՀ նախագահը հանդէս է եկել ելոյթով, որի ընթացքում ի թիւս օրակարգային այլ հարցերի անդրադարձել է նաեւ ԵԱՏՄ-ի հետ կապւած ինտեգրացիոն գործընթացներին՝ առանձնացնելով յատկապէս Իրանի հետ ԵԱՏՄ-ի առաջիկայում համաձայնագրի ստորագրման խնդիրը:

Այս կապակցութեամբ Սերժ Սարգսեանը մասնաւորապէս նշել է. «Կը ցանկանայի նաեւ հաստատել Իրանի հետ առաջիկայում համաձայնագրի ստորագրման տրամադրւածութիւնը, եւ ես վստահ եմ, որ դա մեր ընդհանուր մօտեցումն է: Հայաստանի վարչապետի կողմից՝ երէկ (հոկտեմբերի 11-ԽՄԲ.) Իրան կատարած այցի ընթացքում, այս հարցին անդրադարձ է կատարւել Իրանի Իսլամական Հանրապետութեան ղեկավարութեան հետ: Ես կարծում եմ, որ նրանք պատրաստ են շարունակել եւ աւարտել բանակցութիւնները առաջիկայում»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։