Հա

Քաղաքական

16/10/2017 - 14:20

Ժնեւում մեկնարկել են Սարգսեան-Ալիեւ բանակցութիւնները՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցութեամբ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնութեամբ Ժնեւի ՄԱԿ-ի գրասենեակում եւ այլ միջազգային կազմակերպութիւններում Շւէյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում մեկնարկել են Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանի ու Ադրբեջանի Հանրապետութեան նախագահ Իլհամ Ալիեւի բանակցութիւնները:

«alikonline.ir» - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնութեամբ Ժնեւի ՄԱԿ-ի գրասենեակում եւ այլ միջազգային կազմակերպութիւններում Շւէյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում մեկնարկել են Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանի ու Ադրբեջանի Հանրապետութեան նախագահ Իլհամ Ալիեւի բանակցութիւնները: 

Ըստ «tert.am»-ի՝ այս մասին յայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատւութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից։ 

Հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդւարդ Նալբանդեանի եւ Էլմար Մամեդեարովի, ինչպէս նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրու Շոֆէրի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրչիկի մասնակցութեամբ:

Հանդիպումից յետոյ նախատեսւում է նախագահներ Սերժ Սարգսեանի եւ Իլհամ Ալիեւի առանձնազրոյցը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։