Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 17 Հոկտեմբերի 2017 09:20

Սերժ Սարգսեան. «Պայմանաւորւել ենք միջոցներ ձեռնարկել՝ թուլացնելու լարւածութիւնը, որպէսզի առաջնագծում չունենանք զոհեր»

«Պայմանաւորւել ենք միջոցներ ձեռնարկել՝ թուլացնելու լարւածութիւնը, որպէսզի առաջնագծում չունենանք զոհեր»,- շւէյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահը:

«alikonline.ir» - Երէկ՝ հոկտեմբերի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնութեամբ Ժնեւի ՄԱԿ-ի գրասենեակում եւ այլ միջազգային կազմակերպութիւններում Շւէյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բազմակողմ եւ երկկողմ հանդիպումներից յետոյ, Ժնեւում՝ Շւէյցարիայի Համադաշնութիւնում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը հանդիպում է ունեցել նաեւ շւէյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Տեղեկացնում են հայաստանեան ԶԼՄ-ները:

ՀՀ նախագահը հանդիպման ժամանակ իր ներածական խօսքում նաեւ ներկայացրել է Ադրբեջանի նախագահի հետ բանակցութիւնների արդիւնքները:

«Մի քանի րոպէ առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն աւարտւեց. որեւէ կոնկրետ պայմանաւորւածութիւն, այսպէս ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանաւորւել ենք, որպէսզի միջոցներ ձեռնարկենք լարւածութիւնն էլ աւելի թուլացնելու, որպէսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պէտք է ասեմ` ե՛ւ Ադրբեջանի նախագահը, ե՛ւ ես դրանում խորապէս շահագրգռւած ենք:

Տայ Աստւած, որ միշտ այդպէս կարծի: Նա էլ շատ լաւ է հասկանում խնդրի բարդութիւնը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու: Սակայն մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինէք` մեզ համար չկայ լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգութիւնը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որեւէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում եւ իրականացնել, եւ դրա համար մենք ամէն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապէս ամրապնդելով մեր երկիրը»,- ասել է ՀՀ նախագահը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։