Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2017 11:40

«Ողջոյն, զէնք». Հայաստանն ինչի համար կը ծախսի ռուսական վարկը

Հայաստանը մտադիր է ռազմական նոր վարկ ստանալ Ռուսաստանից: Փորձագէտները խորհում են, թէ ինչ զէնքերի համար կը ծախսւի այդ գումարը:

«alikonline.ir» - Հայաստանը մտադիր է ռազմական նոր վարկ ստանալ Ռուսաստանից: Փորձագէտները խորհում են, թէ ինչ զէնքերի համար կը ծախսւի այդ գումարը:

Հայաստանը լուրջ վերազինման կարիք ունի, պէտք են հակատանկային միջոցներ եւ հակաօդային պաշտպանութեան ժամանակակից համակարգեր: Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին ասաց ռազմական փորձագէտ Վլադիսլաւ Շուրիգինը:

Հոկտեմբերի 12-ին Հայաստանի կառավարութիւնը հաւանութիւն տւեց ՌԴ-ից Հայաստանին 100 մլն. դոլարի ռազմական վարկ տրամադրելու մասին համաձայնագրի նախագծին:

«Հաշւի առնելով հաւանական սպառնալիքները` Հայաստանը հակատանկային միջոցների, հետախուզութեան եւ կապի բարձր տեխնոլոգիական միջոցների, հակաօդային պաշտպանութեան ժամանակակից համակարգերի կարիք ունի»,- ասաց Շուրիգինը:

Ըստ նրա` պարտադիր չէ, որ շարժական հակահրթիռային համակարգեր լինեն, կարող են լինել նաեւ անիւային, թրթուրաւոր համակարգեր, օրինակ` «Ստրելա-10» եւ «Բուկ» հրթիռային համակարգեր:

Շուրիգինի խօսքով, կապի եւ հետախուզութեան լաւ միջոցներն այժմ զէնքից շատ աւելի կարեւոր են:

«Ակնյայտ է, որ ցամաքային բանակին պէտք են սպառազինութիւններ, քանի որ հիմնական սպառնալիքը, որին Հայաստանը կարող է բախւել, իհարկէ, ցամաքային սպառնալիքն է»,- ասաց Շուրիգինը:

«Հայրենիքի Արսենալ» ամսագրի ռազմական փորձագէտ Ալեքսէյ Լէոնկովն էլ «Սպուտնիկ Արմենիա»-ին ասաց, որ 100 միլիոնն այդքան էլ մեծ գումար չէ:

«Ամենայն հաւանականութեամբ, խօսքը կը վերաբերի այն զէնքին, որը կարելի կը լինի գնել գոնէ գումարտակի համար: Դա կարող է հրազէն լինել, գուցէ նռնակներ»,- ասաց Լէոնկովը:

Նրա խօսքով, թէ կոնկրետ ինչ զէնք կը լինի, պարզ կը դառնայ պայմանաւորւածութիւնների աւարտից յետոյ:

Միեւնոյն ժամանակ, ըստ նրա, Հայաստան ու Ռուսաստանը Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան եւ նախկին համաձայնագրերի շրջանակներում կառուցում են միասնական փոխգործակցութեան համակարգ:

«Հայաստանը, փաստօրէն, այն տարածաշրջանի սահմանագծին է, որտեղ կռիւներ են ընթանում: Նկատի ունեմ ԴԱԷՇ-ն, «անապատով վազւզող վարակը»: Նրանք կարող են յայտնւել Հայաստանի սահմանին»,- ասաց Լէոնկովը:

Այդ վտանգների շրջանակում, ըստ նրա, ընդունւել է երկրների միջեւ փոխգործակցության երկարաժամկէտ ծրագիր:

Նրանց գործընկեր, ռազմական փորձագէտ, «Զէնքի արտահանում» ամսագրի հրատարակիչ Ռուսլան Պուխովն էլ այս կապակցութեամբ յիշեց ՀՀ պաշտպանութեան նախկին նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբէկեանի հետ ունեցած հարցազրոյցը:

«Միրզաբէկեանը մի անգամ ասաց` եթէ Հայաստանն այդպիսի հնարաւորութիւն ունենար, ուրախուեյամբ օղակ (կամ նոյնիսկ «SU-30/35» կործանիչների մի էսկադրիլիա) ձեռք կը բերեր»,- ասաց Պուխովը:

Սակայն այս դէպքում, հաւանաբար, խօսքն այդ զէնքերին չի վերաբերի (մէկ օդանաւի արտահանման արժէքը մօտ 50 միլիոն դոլար է):

Յիշեցնենք, որ Ռուսաստանը Հայաստանին կը տրամադրի պետական արտահանման վարկ `ռուսական արտադրութեան ռազմական արտադրանքի մատակարարումը ֆինանսաւորելու համար:

Վարկը տրամադրւում է 15 տարւայ մարման ժամկէտով` տարեկան 3% տոկոսադրոյքով: Օգտագործման ժամկէտը` 2018-ից մինչեւ 2022 թւականը:

Աւելի վաղ ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը յայտարարել էր, որ 200 մլն. դոլարի առաջին ռուսական վարկի ռազմական մատակարարումները կաւարտւեն մինչեւ 2017 թւականի վերջ: Վարկի մասին փաստաթուղթը ստորագրւել էր դեռ 2015 թւականի յունիսի 25-ին, սակայն ուժի մէջ է մտել 2016 թւականի փետրւարի 10-ից:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։