Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 02 Նոյեմբերի 2017 08:50

«Հեռուստամարաթոն-2017»-ի հասոյթը կուղղւի Արցախում ոռոգման համակարգի եւ արեւային էներգակայանների տեղադրման ծրագրերին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարւայ հեռուստամարաթոնի հասոյթը կուղղւի Արցախում երկու խոշոր ծրագրի իրագործմանը: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ` այս մասին յայտնեց հիմնադրամի գործադիր տնօրէն Արա Վարդանեանը` նշելով, որ առաջինը խորքային հորերի, միւսը արեւային էներգիայի օգտագործման ծրագիրն է:

«alikonline.ir» - «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարւայ հեռուստամարաթոնի հասոյթը կուղղւի Արցախում երկու խոշոր ծրագրի իրագործմանը: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ` այս մասին յայտնեց հիմնադրամի գործադիր տնօրէն Արա Վարդանեանը` նշելով, որ առաջինը խորքային հորերի, միւսը արեւային էներգիայի օգտագործման ծրագիրն է: «Արցախում ոռոգման պահանջը շատ մեծ է, քանի որ հողերի շուրջ 93 տոկոսը ոռոգելի չեն: Դրա համար մարդիկ ցանում են այն կուլտուրաները, որոնք քիչ ջրի կարիք ունեն կամ ընդհանրապէս չունեն, բայց խնդիրը նրանում է, որ դրանցից ստացւած շահոյթը շատ փոքր է»,- ասաց Արա Վարդանեանը:

Նա յայտնեց, որ նպատակ ունեն կառուցելու ջրամատակարարման այս համակարգերը, որոնցից իւրաքանչիւրի շնորհիւ 10-15 հեկտար ոռոգւելու է, 6-10 ընտանիք ապահովւելու է կայուն աշխատանքով: «Իւրաքանչիւր համակարգի արժէքը 44-47 հազար դոլար է: Կը լինեն համայնքներ, որտեղ կը տեղադրւեն նաեւ կաթիլային ոռոգման խողովակներ»,- ասաց մեր զրուցակիցը: Նա տեղեկացրեց, որ այս հարցի շուրջ սերտօրէն աշխատում են Արցախի կառավարութեան հետ, որպէսզի ծրագիրը համաֆինանսաւորւի նրանց կողմից: «Համոզւած ենք, որ այս ծրագիրը լուրջ տնտեսական ազդեցութիւն կունենայ»,- աւելացրեց Վարդանեանը:

Անդրադառնալով երկրորդ ծրագրին` հիմնադրամի գործադիր տնօրէնը նշեց, որ առաջին փուլով ընտրել են Ասկերանի շրջանն ու Շուշին, որոնց բոլոր դպրոցները, մանկապարտէզները, գիւղապետարանները անցնելու են արեւային էներգիայով սնուցման: «Նաեւ ընտրել ենք մի տիպային գիւղ`Քարին տակը` հերոս գիւղ է, որտեղ հիմնադրամն արդէն բազմաթիւ ծրագրեր իրականացրել է, բոլոր բնակիչերի համար տեղադրելու ենք արեւային ջրատաքացուցիչներ: Ծրագիր շարունակական է լինելու, համոզւած ենք, որ շատ մեծ արձագանգ է ունենալու: Ընդհանուր առմամբ` պէտք է հասկանանք, որ ամբողջ աշխարհը գնում է  արեւային էներգիայի էլ աւելի մեծ կիրառման»,- ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է մինչ հեռուստամարաթոնը եղած ֆինանսական խոստումներին, ապա, Վարդանեանի տեղեկացմամբ, հայաստանեան գրեթէ բոլոր խոշոր բարերարների հետ բանակցութիւններն աւարտւած են: «Գումարներն այս պահին չենք յայտարարի, դա կանենք նոյեմբերի 23-ին դրամահաւաքի օրը: Բոլոր աւանդական բարերարները մասնակից են դառնալու, կը խնդրէի, որ հասարակութիւնն էլ մասնակից դառնայ, դրա համար դրամահաւաքի բոլոր մեխանիզմները ստեղծել ենք»,- նշեց Արա Վարդանեանը:

«Հեռուստամարաթոն-2017»-ը կը կայանայ նոյեմբերի 23-ին:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։