Հա

Քաղաքական

Շաբաթ, 04 Նոյեմբերի 2017 10:50

Եւրանեսթի Բիւրոյի ընդունած ուղերձը բացառում է ԼՂ հակամարտութեան ռազմական լուծումը

Եւրանեսթի Բիւրոյի ընդունած ուղերձը բացառում է ԼՂ հակամարտութեան ռազմական լուծումը:

Եւրանեսթի Բիւրոն ընդունել է Եւրոպական Խորհրդարանի եւ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրայինայի խորհրդարանների պատւիրակութիւնների ղեկավարների համատեղ ուղերձը:

«alikonline.ir» - Եւրանեսթի Բիւրոյի ընդունած ուղերձը բացառում է ԼՂ հակամարտութեան ռազմական լուծումը:

Եւրանեսթի Բիւրոն ընդունել է Եւրոպական Խորհրդարանի եւ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրայինայի խորհրդարանների պատւիրակութիւնների ղեկավարների համատեղ ուղերձը: Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, ուղերձում կոչ է արւում անյապաղ դադարեցնել ռազմական գործողութիւնները հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ, հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորմանը, որը չունի ռազմական լուծում, այլ միայն բովանդակային բանակցութիւնների վերսկսման, բարեխղճօրէն եւ վստահութեան բարձրացմանն ուղղւած միջոցառումների եւ երկխօսութեան միջոցով:

«Իրաւունքի գերակայութեան առնչութեամբ մեզ համար ընդունելի են մեր քաղաքացիների բարձր ակնկալիքները՝ ապահովելու ամուր եւ արդիւնաւէտ գործող ժողովրդավարական ինստիտուտների առկայութիւնը եւ հասնելու կոռուպցիայի, կազմակերպւած յանցաւորութեան եւ ապօրինի օլիգարխիկ վերահսկողութեան վերացմանը:

Սոյնով պարտաւորութիւն ենք ստանձնում լիարժէք կերպով իրականացնել դատական համակարգի, պետական կառավարման եւ բանկային եւ ֆինանսական հատւածի, ինչպէս նաեւ քաղաքացիական հասարակութեան եւ լրատւամիջոցների բազմակարծութեան ամրապնդման հետ կապւած բարեփոխումները:

Յորդորում ենք ընտրական համակարգի բարեփոխումների իրականացումը՝ միջազգային չափանիշներին համապատասխան եւ համահունչ ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի եւ Եւրոախորհրդի Վենետիկի յանձնաժողովի առաջարկութիւններին:

ԵՄ աջակցութիւնը պէտք է իրականացւի յատուկ նախագծւած մօտեցմամբ՝ համապատասխանեցւելով իւրաքանչիւր գործընկերոջ հետ համագործակցութեան հաւակնութեան մակարդակին` «աւելին աւելիի դիմաց» եւ «պակաս պակասի դիմաց» սկզբունքներին համահունչ:

Արեւելեան գործընկերութիւնը պէտք է տայ քաղաքացիների համար շոշափելի արդիւնքներ բոլոր գործընկեր երկրներում, մասնաւորապէս` կրթութեան, զբաղւածութեան, շարժունակութեան հեռանկարների եւ կապի եւ ենթակառուցւածքների առնչութեամբ:

Ընդգծում ենք նաեւ գործընկեր երկրներում քաղաքացիական հասարակութեան ամրապնդման անհրաժեշտութիւնը եւ նրա կրեւոր դերը Արեւելեան գործընկերութեան շրջանակներում` անզիջում կերպով դիմադրելու այնպիսի օրէնսդրութեանը, որը միտւած է սահմանափակելու քաղհասարակութեան օրինական գործունէութիւնը: Մենք կաշխատենք քննութեան ենթարկել մեր կառավարութիւնների, Եւրոպական յանձնաժողովի եւ ԵԱԳԾ-ի արդիւնաւէտութիւնը՝ մասնաւորապէս նոր համաձայնագրերի շուրջ բանակցութիւնների անցկացման եւ դրանց կեանքի կոչման առումով»,- ասւած է ուղերձում:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։