Հա

Քաղաքական

Կիրակի, 05 Նոյեմբերի 2017 09:20

Հայաստանի 69 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրութիւններ են

Այսօր` նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններ տեղի կունենան Հայաստանի 69 համայնքներում, որոնցից 3-ում կանցկացւեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրութիւններ, իսկ 34-ը խոշորացւած համայնքներ են: 

«alikonline.ir» - Այսօր` նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններ տեղի կունենան Հայաստանի 69 համայնքներում, որոնցից 3-ում կանցկացւեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրութիւններ, իսկ 34-ը խոշորացւած համայնքներ են: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Տեղական ժամանակով առաւօտեան՝ ժամը 8:00-ին, ՀՀ ընտրական օրէնսգրքով սահմանւած կարգով բացւել են ընտրութիւնների համար ձեւաւորւած բոլոր 527 ընտրական տեղամասերը եւ ընդունել առաջին ընտրողներին:

Սահմանւած ժամկէտում ընտրութիւններին որպէս համայնքի ղեկավարի թեկնածու գրանցւած 144 քաղաքացիներից 40-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Աւագանու անդամի գրանցւած 983 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 24 թեկնածու:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններին համայնքի ղեկավար ընտրող 52 համայնքներից 26-ում առաջադրւած է մէկական թեկնածու, 13 համայնքում՝ 2-ական թեկնածու, 5 համայնքում` 3-ական թեկնածու, 5 համայնքում` 4-ական թեկնածու, մէկ համայնքում՝ 5 թեկնածու եւ 2 համայնքում՝ 6-ական թեկնածու:

Համայնքի ղեկավարի 135 թեկնածուներից 56-ը անկուսակցական են, 67-ը՝ ՀՀԿ-ի, 6-ը՝ «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան, 4-ը՝ ՀՅԴ-ի, 1-ը՝ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցութեան և 1-ը «Համերաշխութիւն» կուսակցութեան անդամներ են:

Համայնքի ղեկավարի 135 թեկնածուներից 93-ը առաջադրւել են ինքնաառաջադրմամբ, 36-ը՝ ՀՀԿ-ի եւ 6-ը «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան կողմից:

Սահմանւած ժամկէտում ՀՀ կենտրոնական ընտրական յանձնաժողովում հաւատարմագրւել են 11 տեղական հասարակական կազմակերպութեան թւով 1017 դիտորդներ: Քւէարկութեան օրն ընտրութիւնների եւ քւէարկութեան վերաբերեալ լուսաբանում իրականացնելու նպատակով ԿԸՅ-ում հաւատարմագրւել են 24 տեղական զանգւածային լրատւութեան միջոցների թւով 275 ներկայացուցիչներ:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։