Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 06 Նոյեմբերի 2017 09:20

ՀՀ-ում նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրութիւններին մասնակցել է ընտրողների 50.06%-ը

Երէկ՝ նոյեմբերի 5-ին Հայաստանի 69 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրութիւններին մասնակցել է 243 հազար 335 ընտրող, կամ ընտրութեան իրաւունք ունեցող քաղաքացիների 50.06 %-ը:

«alikonline.ir» - Երէկ՝ նոյեմբերի 5-ին Հայաստանի 69 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրութիւններին մասնակցել է 243 հազար 335 ընտրող, կամ ընտրութեան իրաւունք ունեցող քաղաքացիների 50.06 %-ը։ Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ընդհանուր առմամբ 69 համայնքում գրանցւած է եղել ընտրելու իրաւունք ունեցող 486 հազար 106 քաղաքացի։

Մասնակցութեան ամենաբարձր՝ 78.33% ցուցանիշը գրանցւել է Ենոքաւան համայնքում. այստեղ ընտրութեանը մասնակցել են ընտրելու իրաւունք ունեցող 406 քաղաքացիներից 318-ը։

Ամենացածր մասնակցութեան ցուցանիշը՝ 15.42 %, գրանցւել է Սասունիկ համայնքում, որտեղ 2522 ընտրողից ընտրութեանը մասնակցել է 389 ընտրող:

Ընտրութիւնների արդիւնքների ամփոփումը շարունակւում է:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։