Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 06 Նոյեմբերի 2017 13:10

ՀՀ ՏԻՄ ընտրութիւնները եւ ՀՅԴ յաղթած թեկնածուները

Նոյեմբերի 5-ին Հայաստանում կայացած ընտրութիւնների արդիւնքում չորս համայնքներում յաղթել են ՀՅԴ թեկնածուները:

Նոյեմբերի 5-ին Հայաստանի 69 համայնքներներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններ էին: Համայնքի ղեկավարի 135 թեկնածուներից 56-ը անկուսակցական են, 67-ը՝ ՀՀԿ-ական, 6-ը՝ «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան, 4-ը՝ ՀՅԴ-ական, 1-ը՝ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցութեան եւ 1-ը «Համերաշխութիւն» կուսակցութեան անդամներ էին: ՀՀ ԿԸՅ մամուլի ծառայութեան փոխանցմամբ՝ Հայաստանի 69 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւնների քւէարկության մասնակիցների թիւը կազմել է 243 հազար 335 է կամ 50.06 %:

ՏԻՄ ընտրութիւններում ՀՅԴ յաղթած թեկնածուներ են.

Շիրակի մարզի Մարմաշէն համայնքում ղեկավար է ընտրւել ՀՅԴ-ական Կարէն Արշակեանը (1463 ձայն),

Ախուրեան համայնքը կը ղեկավարի ՀՅԴ-ից Արծրունի Իգիթեանը (2393 ձայն),

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում յաղթել է ՀՅԴ թեկնածու Նորաի Յակոբեանը (2467 ձայն),

Լոռւայ մարզի Շիրակամուտ համայնքում կայացած ընտրութիւնների արդիւնքներով համայնքը կը ղեկավարի ՀՅԴ-ի թեկնածու Աշոտ Երանոսեանը ( 410 ձայն):

«arfd.am»

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։