Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 06 Նոյեմբերի 2017 14:10

Ռուբէն Վարդանեան. «Հայերն ունիկալ են. նրանք ապրում են մուսուլմանական, արեւմտեան եւ յետխորհրդային մշակոյթներում»

Հայերն ունիկալ են նրանով, որ յաջողակ ապրում եւ աշխատում են ամենատարբեր մշակոյթներում։ Այս մասին նոյեմբերի 6-ին՝ Երեւանում Համահայկական գիտական ֆորումի ժամանակ, ասել է «Աւրորա» մարդասիրական մրցանակի համահիմնադիր Ռուբէն Վարդանեանը։ 

«alikonline.ir» - Հայերն ունիկալ են նրանով, որ յաջողակ ապրում եւ աշխատում են ամենատարբեր մշակոյթներում։ Այս մասին նոյեմբերի 6-ին՝ Երեւանում Համահայկական գիտական ֆորումի ժամանակ, ասել է «Աւրորա» մարդասիրական մրցանակի համահիմնադիր Ռուբէն Վարդանեանը։ Տեղեկացնում է «news.am»-ը:

Հայերն ապրում են շիական եւ սուննիական, արեւմտեան եւ արեւելաեւրոպական, խորհրդային եւ յետխորհրդային մշակոյթներում։ Նրանք ամենուր, որտեղ էլ որ ապրում են, իրենց երկրորդ հայրենիքին գիտնականներ, ինժեներներ, ձեռներէցներ եւ նկարիչներ են պարգեւում։

«Մենք կարող ենք տարբեր մշակոյթների միջեւ իւրայատուկ հաղորդիչներ դառնալ։ Հայերը ոչ միայն լաւ տիրապետում են տարբեր լեզուների, այլ նաեւ ճանաչելով տարբեր մշակոյթները՝ տիրապետում են փոխըմբռնման լեզւին, այդ պատճառով էլ կարող են թարգմանել նոյն լեզւով խօսող, բայց, միեւնոյնն է, միմեանց չհասկացող մարդկանց համար։ Իսկ այսօրւայ աշխարհում փոխըմբռնումը շատ կարեւոր է»,- ասել է Վարդանեանը։

Հայերը կարողանում են գաղափարներ գեներացնել։ Իսկ վերջին հաշւով աշխարհն առաջ են մղում նոր գաղափարները, որքան էլ որ դրանք տարօրինակ թւան։ Այստեղ կարելի է բերել Չեբուրաշկայի օրինակը, որին հորինել են խորհրդային մուլտիպլիկատորները։ «Ոչ ոք չէր կարող նրան այդպիսին պատկերացնել, իսկ հիմա միլիոնաւորները սիրում են այդ արարածին։ Իսկ ահա նման գաղափարներ գեներացնելու ունակութիւն մենք ունենք տարբեր ոլորտներում»,- ասել է Վարդանեանը։

Յարակից Հրապարակումներ

  • «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը տարածում է «Աւրորա»-ի գաղափարներն ու նախագծերն աշխարհով մէկ
    «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը տարածում է «Աւրորա»-ի գաղափարներն ու նախագծերն աշխարհով մէկ

    «Իր գործունէութեան երրորդ տարում «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը վերափոխում է հայկական փորձառութիւնը համաշխարհային շարժման, որը կոչւած է մեզնից իւրաքանչիւրին ոգեշնչելու գործի՝ յանուն մարդկութեան եւ մարդկային կեանքի։ Ուրախալի է, երբ «Աւրորա»-ի հերոսներին հրաւիրելով աշխարհի տարբեր հարթակներ՝ ականատես ենք դառնում, թէ ինչ ազդեցութիւն են նրանք գործում ինչպէս մարդասիրական համայնքի այլ անդամների, այնպէս էլ ուսանողների, ուսուցիչների եւ լրատւամիջոցների ներկայացուցիչների վրայ»,- նշեց «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիր Նուբար Աֆէյեանը։ 

  • Ինչի՞ց եւ ե՞րբ էին մահանում հայերը երեք հազար տարի առաջ
    Ինչի՞ց եւ ե՞րբ էին մահանում հայերը երեք հազար տարի առաջ

    Մեր նախնիներն առաւել յաճախ մահանում էին ձմեռւայ վերջին, ինչպէս հիմա։ Այս ենթադրութեան հիմքում Հայաստանի հարաւում գտնւող Զօրաց քարերի դամբարաններում անցկացւած պեղումներն են, որոնք իրականացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանութեան ծառայութիւնը»:

  • «Գժեր, գժւէք». Ադրբեջանը Բաքուն «հայկական կայսրութեան» մաս է ճանաչել
    «Գժեր, գժւէք». Ադրբեջանը Բաքուն «հայկական կայսրութեան» մաս է ճանաչել

    Այս տարի Հայաստանի արեւելեան հարեւանը տարբեր տօներ կը նշի, ու ադրբեջանցիները պետական մակարդակով եւ ամենայն լրջութեամբ կը նշեն նաեւ Բաքուն հայ զաւթիչներից ազատագրելու օրը։

  • Ադրբեջանը հաշւել է` քանի հայ է այցելել Բաքու 2017 թւականին
    Ադրբեջանը հաշւել է` քանի հայ է այցելել Բաքու 2017 թւականին

    Ադրբեջանը հաշւել է Բաքու այցելած հայերի թիւը։ Իսկ ովքե՞ր են նրանք։

    2017 թւականին Հայաստանի վեց քաղաքացի այցելել է Ադրբեջան։ Այս մասին նշւած է այդ երկրի մշակոյթի ու զբօսաշրջութեան նախարարութեան հաշւէտւութեան մէջ։ Նախորդ տարւայ ընթացքում Ադրբեջան են այցելել 190 երկրի 2 մլն. 691 հազար 998 օտարերկրեայ քաղաքացի, նրանցից վեցը Հայաստանից են եղել։

  • «The Hindu». «Հնդկաստանի ողջ զէնքի արդիւնաբերութիւնը հայերի ձեռքում է եղել»
    «The Hindu». «Հնդկաստանի ողջ զէնքի արդիւնաբերութիւնը հայերի ձեռքում է եղել»

    Հնդկական «The Hindu» պարբերականն անդրադարձել է երկրի պատմութեան եւ մշակոյթի անքակտելի մաս կազմող հայկական միջնադարեան ժառանգութեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։