Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 07 Նոյեմբերի 2017 13:20

Դոմինանտի հաւակնութիւն. Կը յաջողւի արդեօ՞ք Երեւանին «էլեկտրականացնել» Աստանան եւ Բիշկեկը

Հայաստանը կարող է վերականգնել Հարաւային Կովկասում էներգետիկ երաշխաւորի կարգավիճակը, սակայն ստիպւած կը լինի ջանքեր գործադրել:

«alikonline.ir» - Հայաստանը կարող է վերականգնել Հարաւային Կովկասում էներգետիկ երաշխաւորի կարգավիճակը, սակայն ստիպւած կը լինի ջանքեր գործադրել:

Հայաստանը կարող է իր մասին յայտ ներկայացնել Եւրասիական էլեկտրաէներգիայի շուկայում, «Sputnik» Արմենիային ասել է էներգետիկայի ոլորտում փորձագէտ Վահէ Դաւթեանը:

Ըստ նրա՝ 1960-70-ական թւականներին Հայաստանի էներգետիկ համակարգը ստեղծւել է որպէս էներգիայի սպառման համակարգ: Տասնամեակներ շարունակ Հարաւային Կովկասում գոյութիւն ունեցաւ «Անդրկովկասի միասնական էլեկտրական համակարգեր» ցանցը, որտեղ Հայաստանը վճռական դեր է խաղացել, այդ թւում՝ ատոմակայանի շնորհիւ:

«Իրականում այն տարածաշրջանում էներգիայի երաշխաւոր էր: Այսօր մենք տեսնում ենք, որ այս համակարգը վերականգնելու փորձ է արւում Իրանի հետ: Դա լրացուցիչ հնարաւորութիւններ է ստեղծում էլեկտրաէներգիայի արտահանման տեսակէտից»,- ասաց Դաւթեանը:

Նրա խօսքով՝ հիմնական խնդիրն արտադրւող էլեկտրաէներգիայի ինքնարժէքն է: Այսօր տարածաշրջանային շուկայի կառուցւածքն այնպիսին է, որ մշտապէս իրականացւում է էլեկտրաէներգիայի ինքնարժէքի նւազեցման քաղաքականութիւն:

Հայաստանին ներկայում բաւականին դժւար է մրցել գնային առաջարկի առումով, օրինակ, հաշւի առնելով Վրաստանի հիդրոէներգետիկական շուկան:

Երկիրը պէտք է աշխատի արտադրւող էլեկտրաէներգիայի գինը նւազեցնելու վրայ. խօսքն ատոմակայանների, ՀԷԿ-երի եւ ՋԷԿ-երի մասին է: Ապագայում վերականգնւող էլեկտրաէներգիայի աղբիւրները չեն դիտարկւում շուկայում ցածր մասնաբաժին ունենալու պատճառով:

Հայաստանի էներգետիկ համակարգը ծանրաբեռնւած է միլիարդ դոլար վարկային բեռով:

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի մատակարարմանը, ապա Հայաստանին հետաքրքիր են ինչպէս իրանական շուկան (նրան հարկաւոր է 2500 ՄՎտ), այնպէս էլ Ռուսաստանի հարավը:

«Սակայն խնդիրը պէտք է դիտարկել նաեւ եւրասիական ինտեգրման տեսակէտից: Համակարգի ձեւաւորման փաստաթղթերից մէկը էլեկտրաէներգիայի մէկ միասնական շուկայի ձեւաւորումն է: Ղազախստանը եւ Ղրղըզստանը կանխատեսում են էլեկտրաէներգիայի պակաս: Մենք չենք կարող խօսել ուղղակի հոսքերի մասին, բայց ռուսական ցանցերի միջոցով սւոպային մոդելները թոյլ են տալիս Հայաստանին իր յայտը ներկայացնել եւրասիական շուկայում»,- ասաց Դաւթեանը:

Միեւնոյն ժամանակ, Հայաստանն այստեղ ունի մրցակիցներ, այդ թւում՝ Թուրքմենստանը, որը նախատեսում է արտահանումը մեծացնել գազի ցածր գնի հաշւին: Նրանք էլեկտրական գծեր ունեն Իրանի հետ, ուստի Հայաստանը պէտք է ամէն ինչ անի, որպէսզի իր էլեկտրաէներգիայի գինը նւազեցնի:

 

Հայաստանը կարող է գերազանցել պահանջարկը երեք անգամ

Իր հերթին, տնտեսագէտ Ատոմ Մարգարեանը նշեց, որ Հայաստանը կարող է արտադրել 3 անգամ աւելի էլեկտրաէներգիա, քան անհրաժեշտ է:

«Այն կարող է ունենալ որոշակի գերիշխող դեր տարածաշրջանում»,- ասաց Մարգարեանը:

Հարցն այն է, թէ ինչ կը լինի նրա ինքնարժէքը, ինչ գնով Հայաստանը կառաջարկի էլեկտրաէներգիան, եւ ինչ կանեն մրցակիցները:

Ընդ որում, նա ասաց, որ Հայաստանը բաց է իր հարեւանների հետ էներգետիկ գործակցութեան համար:

Միեւնոյն ժամանակ, միաւորւած էներգետիկ համակարգի հզօր շուկային միանալը, միասնական շուկայ ստեղծելը, հնարաւոր գնային կրճատումները Հայաստանի համար այս նախագիծը բաւական գրաւիչ են դարձնում»,- ասաց Մարգարեանը:

Նրա կարծիքով՝ Իրանի, որի հիւսիսային շրջանները էներգակիրների մեծ պահանջարկ ունեն, նախագծին ներգրաււելը Հայաստանին աւելի մեծ հնարաւորութիւններ է ընձեռում:

Ինչ վերաբերում է Թուրքիային եւ Ադրբեջանին, նրանք այժմ աշխատում են ոչ թէ համագործակցութեան ուղղութեամբ, այլ ընդդիմութեան մէջ, որը հեռանկար չունի: Թուրքիան լուրջ խնդիրներ ունի Արեւմուտքի հետ եւ ստիպւած է գնալ լայն գործակցութեան Ռուսաստանի հետ, հետեւաբար, Հայաստանի հետ համագործակցութիւնն անխուսափելի է:

Նրա կարծիքով՝ այս նախագծի շուրջ գործակցութիւնը պէտք է չսահմանափակւի չորս երկրներով, հետաքրքրութիւնը նրա հանդէպ հնարաւոր է Կենտրոնական Ասիայի երկրներից:

«Այդ համատեքստում Հայաստանը պէտք է ակտիւ, նոյնիսկ, մասամբ «ագրեսիւ» քաղաքականութիւն վարել»,- ասաց Մարգարեանը:

Հիւսիս-հարաւ նախագծի աշխատանքը մինչեւ 1,2 ԳՎ ընդհանուր ծաւալով սկսւել է 2015 թւականի դեկտեմբերին: 2016 թւականի ապրիլին Երեւանում չորս երկրների էներգետիկայի նախարարները ստորագրեցին ծրագրի համար «ճանապարհային քարտէզը», որը նախատեսում էր տեխնիկական ուսումնասիրութեան համատեղ մշակում, ինչպէս նաեւ էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցութեան վերաբերեալ փոխըմբռնման յուշագիր:

Ծրագրի իրականացման հետագայ միջոցառումների մշակման մասին համաձայնագիրը ստորագրւել է 2016 թւականի սեպտեմբերին Բաթումում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։