Հա

Քաղաքական

Շաբաթ, 11 Նոյեմբերի 2017 10:25

ԼՂ ԱԺ փոխնախագահ. «Ի վերջոյ անկախութեան ձգտող փոքր պետութիւնները հասնելու են դրան. փողը, զէնքը զրոյանում են, երբ հանդիպում են մարդու կամքին»

Ադրբեջանի համար ցաւոտ է Լեռնային Ղարաբաղի ներկայիս կարգավիճակն ու դրա ամրագրումը: «Tert.am»-ի հետ զրոյցում այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայեանը՝ պատասխանելով այն հարցին, թէ ի՞նչ նկատի ունեն ռուսաստանեան փորձագիտական շրջանակները, երբ ասում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորումը կարող է լինել ցաւոտ եւ՛ Ադրբեջանի, եւ՛ Ղարաբաղի համար:

«alikonline.ir» - Ադրբեջանի համար ցաւոտ է Լեռնային Ղարաբաղի ներկայիս կարգավիճակն ու դրա ամրագրումը: «Tert.am»-ի հետ զրոյցում այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայեանը՝ պատասխանելով այն հարցին, թէ ի՞նչ նկատի ունեն ռուսաստանեան փորձագիտական շրջանակները, երբ ասում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորումը կարող է լինել ցաւոտ եւ՛ Ադրբեջանի, եւ՛ Ղարաբաղի համար:

«Ադրբեջանն ու Թուրքիան պարբերաբար խօսում են, որ չեն հանդուրժի այս տարածաշրջանում հայկական երկրորդ պետութիւն: Սա նորութիւն չէ, 18-րդ դարից սկսած թուրքական իշխանութիւնները այս մասին յայտարարում էին, որ չեն հանդուրժի, որ ստեղծւի հայկական երկրորդ պետականութիւն:

Այս թեզը մինչ օրս էլ նրանց համար ակտուալ է, հակառակ դէպքում չէին յայտարարի, որ չեն հասնի մինչեւ Ստեփանակերտ կամ Սեւանի ափ, Երեւան: Նրանք հեռահար նման նպատակներ ունեն, բայց Ադրբեջանի համար առաջնային խնդիրը Նախիջեւանի հետ անմիջական կապ ունենալն է, որի համար ամենայարմար տարբերակը Ղարաբաղը կլանելն է: Արցախի ժողովրդի կամարտայայտութիւնը պէտք է հաշւի առնւի: Այնպէս չէ, որ դրսում պէտք է որոշում կայացնեն, բերեն, փաթաթեն ժողովրդին: Իսկ ժողովուրդն իր որոշումը կայացրել է, մարդիկ «այո» են ասել պետականութեանը»,- ասաց Վահրամ Բալայեանը:

ԼՂ ԱԺ փոխնախագահը նկատեց, որ անկախ Արցախի Հանրապետութեան գոյութիւնն է, որ իրենց համար ցաւոտ է:

«Եթէ նախկինում խօսւում էր Արցախը Ադրբեջանի կազմում ներգրաւելու մասին, համատեղ պետութիւն ստեղծելու կամ Հայաստանի կազմում ներգրաւելու մասին, ապա հիմա առաջնային է, շեշտադրւում է ժողովրդի ինքնորոշման իրաւունքը: Սրա տակ ենթադրւում է պետականութիւն: Ժողովրդի կամարտայայտութիւնը դրսեւորւել է այդ կերպ՝ պետականութիւն ունենալ: Անհնար է, որ Արցախի հետագայ ապագան Ադրբեջանի կազմում լինի: Ժողովրդի ընտրութիւնը յարգել է պէտք, ժողովուրդը պատրաստ է պայքարել իր անկախութեան համար»,- նշեց Վահրամ Բալայեանը:

Իսկ թէ ինչի՞ գնով պէտք է ամրապնդւի Արցախի անկախութիւնը, ինչի՞ դիմաց Ադրբեջանը պէտք է համակերպւի կարգավիճակի հետ, ԼՂ ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Մենք բան չունենք տալու, ի՞նչ պէտք է տանք, ի՞նչ կարող ենք տալ: Պատերազմի արդիւնքում քարտէզը փոփոխութեան է ենթարկւել, հայ զինւորը ազատագրել է իր նախնիների հողը, նրանք պատերազմ են մեզ պարտադրել, մեր վզին պատերազմ են փաթաթել ու մենք յաղթել ենք, ինչը նշանակում է, որ մենք պէտք է պետականութիւն ունենանք»:

Նա ասաց, որ Ղարաբաղի համար էլ ցաւոտ կողմեր կան՝ Արցախը կորցրել է Շահումեանը, Մարտունու տարածքներից, Հիւսիսային Արցախը:

Դիտարկմանը, թէ արդեօ՞ք Կատալոնիայի շուրջ տիրող իրավիճակը կարող է ազդել ղարաբաղեան հիմնահարցի կարգաւորման վրայ, Վահրամ Բալայեանն ասաց, որ հակամարտութիունները տարբեր են իւրովի:

«Իսպանիայի իշխանութիւնները խօսում են հանրաքւէի խախտումների մասին, մեզ չեն ասել, որ մենք որեւէ իրաւական սխալ ենք թոյլ տւել, որովհետեւ խորհրդային օրէնքների շրջանակներում է ամէն ինչ արւել: Այնպէս որ կան որոշակի տարբերութիւններ: Բայց ամէն դէպքում ակնյայտ է, որ կան հասարակական զարգացման օրինաչափութիւններ, որ մարդն ուզում է անկախ ապրել իր տարածքում, իր հայրենիքում: Գուցէ այսօր ճնշեն, վաղը ճնշեն, բայց ի վերջոյ անկախութեան ձգտող փոքր պետութիւնները հասցնելու են դրան: Գուցէ մեծ երկրները փող ունեն, զէնք ունեն, բայց օր է գալիս, երբ այդ ամէնը մարդու կամքի առաջ զրոյանում է, կամքը արտայայտւում է»,- շեշտեց նա:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։