Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 16 Նոյեմբերի 2017 09:00

Մոսկւայում կայացել է Սարգսեան-Պուտին հանդիպումը. Երկու ղեկավարներն անդրադարձել են ղարաբաղեան կարգաւորմանը

Կրեմլի պալատում երէկ՝ նոյեմբերի 15-ին կայացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

«alikonline.ir» - Կրեմլի պալատում երէկ՝ նոյեմբերի 15-ին կայացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Ինչպէս տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատւութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից, բանակցութիւնների ընթացքում ռազմավարական գործընկեր երկու պետութիւնների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական յարաբերութիւնների օրակարգը եւ երկկողմ միջպետական կապերի հետագայ ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր:

Նախագահներն անդրադարձել են տարբեր ոլորտներում բարձր մակարդակով ձեռքբերւած պայմանաւորւածութիւնների իրականացման ընթացքին, ինչպէս նաեւ երկու երկրների միջեւ համագործակցութեանը քաղաքական, տնտեսական, անվտանգութեան, հումանիտար եւ մշակութային ոլորտներում:

Նախագահներ Սարգսեանը եւ Պուտինը բարձր են գնահատել փոխադարձ մշակոյթի օրերի անցկացումը երկու երկրներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգաւորման գործընթացին:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։