Հա

Քաղաքական

21/11/2017 - 11:50

ԵԱՀԿ գլխաւոր քարտուղար. «Ուշի ուշով հետեւում ենք ԼՂ հիմնախնդրի զարգացումներին»

ԵԱՀԿ գլխաւոր քարտուղար Թոմաս Գրեմինգէրը պատրաստակամութիւն է յայտնել աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման գործում միջնորդական առաքելութիւն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

«alikonline.ir» - ԵԱՀԿ գլխաւոր քարտուղար Թոմաս Գրեմինգէրը պատրաստակամութիւն է յայտնել աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման գործում միջնորդական առաքելութիւն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին Գրեմինգէրն ասել է «RBK»-ին տւած հարցազրոյցում:

«Մենք ուշի ուշով հետեւում ենք տեղի ունեցող իրադարձութիւններին: Ունենք յատուկ գործիք՝ առաքելութիւն, որը գլխաւորում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրչիկը: Այդ առաքելութեան աշխատակիցները հետեւում են շփման գծի իրադրութեանը»,- նշել է Գրեմինգէրը:

Նա խիստ մտահոգիչ է անւանել ոչ վաղ անցեալում ԼՂ հիմնախնդրում առկայ լարումները: «Որպէս գլխաւոր քարտուղար իմ դերակատարութիւնը կայանում է նրանում, որ աջակցութիւն ցուցաբերւի Մինսկի խմբի երեք համանախագահներին, ում ջանքերն ուղղւած են Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը»,- ասել է ԵԱՀԿ գլխաւոր քարտուղարը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։