Հա

Քաղաքական

22/11/2017 - 12:30

Արցախեան պատկերը «չի նշմարւել»` ի՞նչ արդիւնքով է Լաւրովը լքել Երեւանը

Մի՞թէ Ժնեւում Սարգսեան-Ալիեւ հանդիպման կազմակերպիչները մտածում էին, որ երկու երկրների նախագահները պէտք է հանրութեան առջեւ յարաբերութիւններ պարզեն։ «Sputnik» Արմենիայի վերլուծաբան Արման Վանեսքեհեանը վերլուծում է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի Երեւան ու Բաքու այցերի արդիւնքները։

«alikonline.ir» - Մի՞թէ Ժնեւում Սարգսեան-Ալիեւ հանդիպման կազմակերպիչները մտածում էին, որ երկու երկրների նախագահները պէտք է հանրութեան առջեւ յարաբերութիւններ պարզեն։ «Sputnik» Արմենիայի վերլուծաբան Արման Վանեսքեհեանը վերլուծում է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի Երեւան ու Բաքու այցերի արդիւնքները։

 

Ինչպէս եւ ակնկալւում էր, առաջխաղացում չեղաւ

Փաստացի, Ռուսաստանի Դաշնութեան արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովի այցը Հարաւային Կովկասի շրջան որեւէ զգալի արդիւնք չունեցաւ։ Թէեւ Բաքւում Լաւրովն ասել էր, որ արցախեան կարգաւորման հարցում որոշ առաջխաղացում կայ, Երեւանում պարզւեց, որ դա դիւանագիտական քայլ էր։

Ինչպէս պարզւեց, հէնց այդպէս են Բաքւում «գաղտնազերծել» տեղացի լրագրողները ռուսաստանցի նախարարի խօսքերն այն մասին, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանն ու նրա ադրբեջանցի գործընկերը գոհ են նախորդ ամսւայ ժնեւեան հանդիպումից։ Եւ վերջ։

Արցախեան հակամարտութեան կարգաւորման մասին Բաքւից եկած տեղեկութիւններին խնդրով զբաղւող մարդիկ վաղուց կասկածամտութեամբ են վերաբերում։ Արդէն 25 տարի է՝ պարզւում է, որ այնտեղ արւած յայտարարութիւնները մինչե Երեւան հասնելը մի փոքր ձևափոխւում են այնպէս, ինչպէս անհրաժեշտ է Ադրբեջանին։

Այս անգամ էլ ամէն ինչ որոշեց տեղեկութեան վերնագիրը, որն անցել է գործակալութիւններով։ «Լաւրովը յայտնել է արցախեան կարգաւորման մէջ առաջընթացի մասին»` այն մասին է, որ ՌԴ արտաքին գործերի նախարարն ասել է, որ այն ուղղութիւնները, որոնք պէտք է արդիւնք տան, արդէն նշմարւում են։ Կարծես թէ՝ ամէն ինչ ճիշտ են ասել, չէ՞, սակայն բացայայտ տեղափոխած շեշտադրումներն աղաւաղում են արտայայտութիւնը։

Այդ պատճառով էլ Երեւանում այնտեղից եկող տեղեկութիւնը հիացմունք չառաջացրեց։ Ինչպէս պարզւեց, ճիշտ էր, որ չառաջացրեց։

Քանի որ Սերգէյ Վիկտորովիչը բաւականին պրագմատիկ մարդ ու դիւանագէտ է, Երեւանում հերթական անգամ բացայայտ ասաց, որ լաւատեսօրէն չի տրամադրւած, ու դիւանագիտական կորպուսը մեծ աշխատանք ունի անելու։

 

Եթէ Ադրբեջանի խօսքերն ու գործերը համընկնէին

Հայաստանի արտաքին գործերի նախարարը ռուս գործընկերոջ ներկայութեամբ յիշեցրեց` քանի անգամ են գործընթացի կազմակերպիչները ստիպւած եղել կանգնեցնել գործընթացը հէնց Ադրբեջանի` նախապէս ձեռք բերւած պայմանաւորւածութիւններին, այսպէս ասած՝ «անպատասխանատու» վերաբերմունքի պատճառով։

Յիշեցրեց նաեւ Կազանը, երբ կողմերը կազմակերպիչներից նամակ էին ստացել, որտեղ գրւած էր` ներկայացւած փաստաթղթում այսուհետ ոչ մի ուղղում չի ճանաչւում։ Իսկ յետոյ ադրբեջանական կողմն իր տարբերակով եկաւ, որում ոչ աւել, ոչ պակաս, քսան ուղղում կար։

Նոյն կերպ հակառակ կողմը վարւեց Սոչիում, Աստրապանում ու Սանկտ Պետերբուրգում, ու ամէն անգամ ասւում էր, որ տեղի ունեցածը կողմերի ու միջնորդների փոխըմբռնման պակասից է։

Ու չեն ասում՝ քանի անգամ են կողմերը պայմանաւորւածութիւն ձեռք բերել Արցախի ու Ադրբեջանի սահմանին հրադադարի վերաբերեալ։

Եթէ ընդունենք, որ կողմերը միշտ փոխադարձ մեղադրանքներ են ներկայացրել, ու դրա հետ ոչ մի բան հնարաւոր չէ անել, պաշտօնապէս ոչ ոքի չի կարելի մեղադրել, փաստը մնում է փաստ, որ Ադրբեջանը միշտ դէմ է շփման գծում դիտորդների թիմի ուժեղացմանը։

Իսկ առանց դրա ԵԱՀԿ դիտորդները պարզապէս չեն կարող որոշել` ով է խախտել հրադադարը…

Ինչ վերաբերում է այցի նախօրէին հնչած  կանխատեսումներին` իհարկէ, առանձնացաւ ընդդիմութիւնը, որը պայքարում է Հայաստանի` ԵԱՏՄ–ից դուրս գալու համար։

Ու այն, որ Լաւրովը գալիս է, որպէսզի Հայաստանին ստիպի նոյեմբերի 24–ին չստորագրել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնւած գործընկերութեան համաձայնագիրը։ Ու, որ ստիպելու են Երեւանն ու Բաքուն համաձայնեն, որպէսզի Արցախի որոշ վիճելի տարածքներում ռուսական զօրքեր տեղակայւեն։

Ու, որ Ադրբեջանը ԵԱՏՄ մտնի, իսկ Հայաստանին ստիպելու են համաձայնել ու վետոյի իրաւունքը չկիրառել։ Եւ թէ չէ նոր ռազմական գործողութիւններ կը սադրեն, որոնց համեմատ ապրիլեան դէպքերը մեղմ կը թւան։

Ընդհանուր առմամբ, ինչպէս եւ ակնկալում էին նորմալ տրամաբանութիւն ունեցող մարդիկ (ամէն դէպքում՝ նրանք Հայաստանում գերակշռող մեծամասնութիւն են կազմում), ոչ մի նման բան չեղաւ։

Այլ բան է, որ փաստաթղթերի փաթեթի մանրամասների ու պարունակութեան մասին, որի մասին խօսում էր Լաւրովը, հասարակութիւնը չգիտի։ Մնում է փսփսոցներով բաւարարւել…

Հաւանաբար, պէտք է իսկապէս վերանայել վերաբերմունքը բանակցային գործընթացին ու Արցախի հետ կապւած գաղտնի բանակցութիւններ չւարել։ Այն ամեն, ինչ ասւել էր, ինչի մասին յաջողւել է պայմանաւորւել հակամարտութեան կողմերին, միջնորդներին՝ հանրային քննարկման առարկայ դարձնել, որպէսզի չուզողներն իրավիճակից չօգտւեն ու, ինչպէս ասում են՝ ժողովրդի մէջ իրարանցում չսկսւի։

Յարակից լուրեր

  • «Հրապարակ». «ՀԱՊԿ-ում ձախողումները փորձում են բարդել Շաւարշ Քոչարեանի վրայ»
    «Հրապարակ». «ՀԱՊԿ-ում ձախողումները փորձում են բարդել Շաւարշ Քոչարեանի վրայ»

    «Հրապարակ»-ը գրում է. «Իշխանութիւններին հեշտ ժամանակներ չեն սպասւում. բացի նախընտրական թոհուբուհից, դեկտեմբերի 9-ի նախօրեակին՝ դեկտեմբերի 6-ին, ԵԱՏՄ երկրների ղեկավարների համաժողովն է, որտեղ քննարկւելու-որոշւելու է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը։

  • Խաղաղութեան գինը
    Խաղաղութեան գինը

    Խաղաղասիրութիւնը քաղաքակրթութեան նւաճումներից է: Հայ ժողովուրդը, անմասն չլինելով քաղաքակրթական նւաճումներից, մեծագոյն հաւատ եւ փափագ ունի խաղաղութեան հաստատման ու պահպանման հարցում: Մենք խաղաղասէր ժողովուրդ ենք, հազարամեակներ շարունակ մասնակցելով պատերազմների շատ քիչ են դէպքերը, երբ մենք ենք այն սկսել: Ընդ որում՝ խաղաղասէր ենք եղել ոչ միայն թոյլ եղած ժամանակ, այլեւ՝ ուժեղ պետականութեան հանգրւաններում:

  • ՀՀ ԱԳՆ. «Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է»
    ՀՀ ԱԳՆ. «Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է»

    Մենք յստակ որոշել ենք մեր դիրքորոշումը, այսինքն` սա մեզ համար չափազանց զգայուն հարց է, քանի որ Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է, որի հետ մենք ունենք լաւ կարգաւորւած երկկողմ օրակարգ, եւ այն չափազանց կարեւոր է տարածաշրջանի ներկայիս իրողութիւնների համատեքստում:

  • Իրանեան պատժամիջոցների քաղաքականութեան հարցերով ամերիկեան փորձագէտներն այցելել են Հայաստան
    Իրանեան պատժամիջոցների քաղաքականութեան հարցերով ամերիկեան փորձագէտներն այցելել են Հայաստան

    ԱՄՆ պետքարտուղարութեան եւ գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խումբը նոյեմբերի 15-16-ին Երեւանում էր՝ հայաստանեան կառավարութեան ու բիզնեսի գործընկերների հետ քննութեան առնելու Իրանի դէմ ուղղւած պատժամիջոցների քաղաքականութիւնը:

  • «Կոմերսանտ». «Մինսկը եւ Երեւանը իրենց վէճը հրապարակային են դարձրել»
    «Կոմերսանտ». «Մինսկը եւ Երեւանը իրենց վէճը հրապարակային են դարձրել»

    Ռուսական «Կոմերսանտ»-ն անդրադարձել է ՀԱՊԿ-ի շուրջ վերջին զարգացումներին: 

    Թերթը գրում է, որ Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկօն օրերս Բելառուսիայում Ադրբեջանի դեսպան Լաթիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ քննարկել է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։