Հա

Քաղաքական

Շաբաթ, 02 Դեկտեմբերի 2017 11:00

ԱՀ ԱԳ նախարարը՝ «Շարղ» օրաթերթի հետ զրոյցում. «Ցանկանում ենք Իրանի հետ ունենալ ակտիւ սահման»

Իրանցի քաղաքական փորձագէտ, լրագրող Սալար Սէյֆօլդինին բացառիկ հարցազրոյց է անցկացրել Արցախի Հանրապետութեան ԱԳ նախարար Մասիս Մայիլեանի հետ, որը տպագրւել է «Շարղ» օրաթերթի այսօրւայ համարում:

«alikonline.ir» - Իրանցի քաղաքական փորձագէտ, լրագրող Սալար Սէյֆօլդինին բացառիկ հարցազրոյց է անցկացրել Արցախի Հանրապետութեան ԱԳ նախարար Մասիս Մայիլեանի հետ, որը տպագրւել է «Շարղ» օրաթերթի այսօրւայ համարում:

Զրոյցի ընթացքում անդրադարձ է կատարւել ԼՂ հակամարտութեանը վերաբերող ամենատարբեր հարցերին:

Պատասխանելով Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ կապւած Արցախի Հանրապետութեան քաղաքականութեան դոկտրինայի մասին հարցին, Մասիս Մայիլեանը նշել է, որ պաշտօնական Ստեփանակերտը բարձր է գնահատում ԼՂ հակամարտութեան հետ կապւած Իրանի կառուցողական եւ չէզոք դիրքորոշումը:

«Մենք դրական ենք վերաբերում Իրանին եւ բարձր ենք գնահատում ԼՂ հակամարտութեան հետ կապւած այդ երկրի դիրքորոշումը: Քանզի այն հաւասարակշռւած քաղաքականութիւն է, որը հիմնւած է չէզոքութեան պահպանման սկզբունքի վրայ: Մենք յիշում ենք, որ դեռեւս 1992 թւականի կէսերին, Իրանը որպէս միջնորդ երկիր ներգրաււած էր հակամարտութիւնում, իսկ սա նշանակում է, որ Իրանը ձգտում է տարածաշրջանում խաղաղութեան հաստատմանը: Վերջին տարիներին մշտապէս խօսւում է այն մասին, որ Իրանը ցանկանում է միջնորդի դեր ստանձնել հակամարտութեան կարգաւորման գործում: Սա շատ կարեւոր է. Իրանը բարիդրացիական յարաբերութիւններ ունի հակամարտող երկու կողմի հետ»,- ասել է Մասիս Մայիլեանը՝ նշելով, որ պաշտօնական Ստեփանակերտը ցանկանում է ակտիւ սահման ունենալ Իրանի հետ:

Զրոյցի ընթացքում Սալար Սէյֆօլդինին անդրադարձել է այն հարցին, թէ խաղաղութեան վերջնական պայմանագրի դէպքում Արցախը հաւանաբար ստիպւած է լինելու ազատագրւած եօթ տարածքներից, այդ թւում, նաեւ Իրանի հետ սահմանային գօտին յետ վերադարձնել Բաքւին: Արդիւնքում, գործնականում, կը վերանայ Իրանի հետ հարեւանութեան թեման:

ԱՀ ԱԳ նախարարն արձագանգել է. «Հարկաւոր է ընդգծեմ, որ Արցախի սահմաններից դուրս մենք որեւէ տարածք չունենք: Իհարկէ կան տարածքներ, որոնք այսօր մեր վերահսկողութեան տակ չեն գտնւում: Օրինակ Շահումեանի շրջանը, Մարտունու եւ Մարտակերտի որոշ շրջանները, որոնք գտնւում են ադրբեջանական կողմի վերահսկողութեան ներքոյ: Այսինքն Արցախի Հանրապետութեան տարածքների 15 տոկոսը: Երկրի սահմանադրութիւնը յստակ նշում է, որ Արցախ կոչւում են այն տարածքները, որոնք գտնւում են Արցախի իշխանութիւնների վերահսկողութեան ներքոյ: Սա ժողովրդի կամքն ու ցանկութիւնն է»:

Պատասխանելով Ապրիլեան քառօրեայ պատերազմի ընթացքում Ռուսաստանի դերակատարութեան, եւ յօգուտ Բաքւին այդ երկրի արտաքին քաղաքականութեան հնարաւոր փոփոխութեան մասին հարցին Մասիս Մայիլեանը, նշել է, թէ չի կարծում, որ Ռուսաստանը փոխել է իր դիրքորոշումը:

«Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան համարւում են Մինսկի խմբի համանախագահները, եւ համադրւած դիրքորոշում են կիրառել տարածաշրջանում խաղաղութեան հաստատման հետ կապւած: Եթէ կոնկրետ խօսենք Ապրիլեան քառօրեայ պատերազմի մասին, ապա պէտք է նշեմ, որ Ռուսաստանն աւելի ակտիւ դերակատարութիւն ունեցաւ ռազմական գործողութիւնների դադարեցման գործում, քանզի ՄԽ-ի համանախագահներից միայն նա ունէր կողմերի վրայ ազդելու համար համապատասխան միջոցները»:

Խօսելով խաղաղութեան կայացման դէպքում ազերի փախստականների վերադարձի հնարաւորութեան մասին, ԱՀ արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը մասնաւորապէս նշել է. «Այս հակամարտութիւնից կան տուժածներ: Սովետական Միութեան օրօք, 1989 թւկանին, Ադրբեջանում 390 հազար հայ էր ապրում: Այլ տւեալներով այդ թիւը հասնում էր մինչեւ 400-500 հազարի: Միեւնոյն ժամանակ, նոյն ժամանակահատւածում, Արցախում 40 հազար ադրբեջանցի էր ապրում: Սա նշանակում է, որ Ադրբեջանում հայերի թիւը 10 անգամ գերազանցում էր Արցախում ադրբեջանցիների թւին: Ադրբեջանի հայերը տարագրւեցին հակամարտութեան պատճառով:

Այս խնդիրն անհրածեշտ է կարգաւորել, հաշւի առնելով բոլոր փախստականների իրաւունքները»:

Նշենք, որ հարցազրոյցի ամբողջական տարբերակին կարող էք ծանօթանալ «Շարղ» օրաթերթի այսօրւայ համարում, կամ «alikonline»-ին պարսկերէն բաժնում:

Յարակից Հրապարակումներ

  • Շաւարշ Քոչարեան. «Քանի դեռ Ադրբեջանը շարունակում է հայատեացութեան քաղաքականութիւնը, տարածաշրջանում վտանգւած են խաղաղութիւնն ու կայունութիւնը»
    Շաւարշ Քոչարեան. «Քանի դեռ Ադրբեջանը շարունակում է հայատեացութեան քաղաքականութիւնը, տարածաշրջանում վտանգւած են խաղաղութիւնն ու կայունութիւնը»

    Ատելութեան եւ հայատեացութեան քաղաքականութիւնն այսօր դարձել է Ադրբեջանի ղեկավարութեան ներքին եւ արտաքին քաղաքականութեան անքակտելի մաս, որի վրայ կառուցւում է ադրբեջանցի ժողովրդի ինքնագիտակցութիւնը. ԱԺ-ում Արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի կողմից նախաձեռնած «Սումգայիթեան ջարդեր. հայատեացութիւնը որպէս Ադրբեջանի պետական քաղաքականութիւն» թեմայով խորհրդարանական լսումներին յայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շաւարշ Քոչարեանը:

  • Եւրոպայի խորհրդարանի 16 անդամներ հարց են ուղղել Ֆեդերիկա Մոգերինին. ի՞նչու ԵՄ պաշտօնեանները չեն այցելում Արցախ
    Եւրոպայի խորհրդարանի 16 անդամներ հարց են ուղղել Ֆեդերիկա Մոգերինին. ի՞նչու ԵՄ պաշտօնեանները չեն այցելում Արցախ

    Բրիւսէլ, 19 փետրւարի 2018 թ.- ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գերասենեակը ողջունում է Եւրոպական խորհրդարանի 16 պատգամաւորների նախաձեռնութիւնը` դանիացի պատգամաւոր Անդրէս Պրիմդալ Վիսթիսէնի գլխաւորութեամբ: Նախաձեռնութեան անդամները գրաւոր հարցում են ուղղել Եւրոպական յանձնաժողովին եւ ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին, բացատրութիւն պահանջելով, թէ ինչու ԵՄ Հարաւային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի յատուկ ներկայացուցիչները եւ այլ ԵՄ պաշտօնեաներ երբեք չեն այցելում Արցախ, թէեւ դրա համար ունեն բոլոր իրաւական հիմքերը:

  • Դաշնակցական գործիչներն արժանացել են պետական բարձր պարգեւների
    Դաշնակցական գործիչներն արժանացել են պետական բարձր պարգեւների

    Արցախի ազգային-ազատագրական շարժման 30-րդ տարեդարձի կապակցութեամբ եւ Արցախի Հանրապետութեանը մատուցած ծառայութիւնների համար նախագահ Բակօ Սահակեանի փետրւարի 16-ի հրամանագրով ԱՀ Աժ փոխնախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայեանը եւ ԱՀ մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախարար Սերգէյ Շահվերդեանը պարգեւատրւել են «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, իսկ ԱՀ ԱԺ «Դաշնակցութիւն» խմբակցութեան անդամ, ՀՅԴ Արցախի կառոյցի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը «Մխիթար Գօշ» մեդալով: 

  • Դ. Իշխանեան. «Ժողովրդավար Արցախը ոչ մի կապ չի կարող ունենալ բռնատիրական կարգեր ունեցող Ադրբեջանի հետ»
    Դ. Իշխանեան. «Ժողովրդավար Արցախը ոչ մի կապ չի կարող ունենալ բռնատիրական կարգեր ունեցող Ադրբեջանի հետ»

    1988 թւականի փետրւարի 20-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ Ժողովրդական պատգամաւորների խորհրդի արտահերթ նիստում որոշում ընդունւեց դիմել Ադրբեջանական եւ Հայկական ԽՍՀ-ների Գերագոյն խորհուրդներին` նրանց միջնորդութեամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով: Հէնց այդ օրը Երեւանում սկսւեց արցախահայութեանը աջակցող ցոյց:

  • «Handelsblatt». «Սիրիական հակամարտութիւնում Իսրայէլի անյուսալի դրութիւնը»
    «Handelsblatt». «Սիրիական հակամարտութիւնում Իսրայէլի անյուսալի դրութիւնը»

    Մերձաւոր Արեւելքում կրկին աճում է լարւածութիւնը, տարածաշրջանում գերակայութեան շուրջ վէճը կենտրոնացած է Սիրիայի վրայ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։