Հա

Քաղաքական

02/12/2017 - 11:00

ԱՀ ԱԳ նախարարը՝ «Շարղ» օրաթերթի հետ զրոյցում. «Ցանկանում ենք Իրանի հետ ունենալ ակտիւ սահման»

Իրանցի քաղաքական փորձագէտ, լրագրող Սալար Սէյֆօլդինին բացառիկ հարցազրոյց է անցկացրել Արցախի Հանրապետութեան ԱԳ նախարար Մասիս Մայիլեանի հետ, որը տպագրւել է «Շարղ» օրաթերթի այսօրւայ համարում:

«alikonline.ir» - Իրանցի քաղաքական փորձագէտ, լրագրող Սալար Սէյֆօլդինին բացառիկ հարցազրոյց է անցկացրել Արցախի Հանրապետութեան ԱԳ նախարար Մասիս Մայիլեանի հետ, որը տպագրւել է «Շարղ» օրաթերթի այսօրւայ համարում:

Զրոյցի ընթացքում անդրադարձ է կատարւել ԼՂ հակամարտութեանը վերաբերող ամենատարբեր հարցերին:

Պատասխանելով Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ կապւած Արցախի Հանրապետութեան քաղաքականութեան դոկտրինայի մասին հարցին, Մասիս Մայիլեանը նշել է, որ պաշտօնական Ստեփանակերտը բարձր է գնահատում ԼՂ հակամարտութեան հետ կապւած Իրանի կառուցողական եւ չէզոք դիրքորոշումը:

«Մենք դրական ենք վերաբերում Իրանին եւ բարձր ենք գնահատում ԼՂ հակամարտութեան հետ կապւած այդ երկրի դիրքորոշումը: Քանզի այն հաւասարակշռւած քաղաքականութիւն է, որը հիմնւած է չէզոքութեան պահպանման սկզբունքի վրայ: Մենք յիշում ենք, որ դեռեւս 1992 թւականի կէսերին, Իրանը որպէս միջնորդ երկիր ներգրաււած էր հակամարտութիւնում, իսկ սա նշանակում է, որ Իրանը ձգտում է տարածաշրջանում խաղաղութեան հաստատմանը: Վերջին տարիներին մշտապէս խօսւում է այն մասին, որ Իրանը ցանկանում է միջնորդի դեր ստանձնել հակամարտութեան կարգաւորման գործում: Սա շատ կարեւոր է. Իրանը բարիդրացիական յարաբերութիւններ ունի հակամարտող երկու կողմի հետ»,- ասել է Մասիս Մայիլեանը՝ նշելով, որ պաշտօնական Ստեփանակերտը ցանկանում է ակտիւ սահման ունենալ Իրանի հետ:

Զրոյցի ընթացքում Սալար Սէյֆօլդինին անդրադարձել է այն հարցին, թէ խաղաղութեան վերջնական պայմանագրի դէպքում Արցախը հաւանաբար ստիպւած է լինելու ազատագրւած եօթ տարածքներից, այդ թւում, նաեւ Իրանի հետ սահմանային գօտին յետ վերադարձնել Բաքւին: Արդիւնքում, գործնականում, կը վերանայ Իրանի հետ հարեւանութեան թեման:

ԱՀ ԱԳ նախարարն արձագանգել է. «Հարկաւոր է ընդգծեմ, որ Արցախի սահմաններից դուրս մենք որեւէ տարածք չունենք: Իհարկէ կան տարածքներ, որոնք այսօր մեր վերահսկողութեան տակ չեն գտնւում: Օրինակ Շահումեանի շրջանը, Մարտունու եւ Մարտակերտի որոշ շրջանները, որոնք գտնւում են ադրբեջանական կողմի վերահսկողութեան ներքոյ: Այսինքն Արցախի Հանրապետութեան տարածքների 15 տոկոսը: Երկրի սահմանադրութիւնը յստակ նշում է, որ Արցախ կոչւում են այն տարածքները, որոնք գտնւում են Արցախի իշխանութիւնների վերահսկողութեան ներքոյ: Սա ժողովրդի կամքն ու ցանկութիւնն է»:

Պատասխանելով Ապրիլեան քառօրեայ պատերազմի ընթացքում Ռուսաստանի դերակատարութեան, եւ յօգուտ Բաքւին այդ երկրի արտաքին քաղաքականութեան հնարաւոր փոփոխութեան մասին հարցին Մասիս Մայիլեանը, նշել է, թէ չի կարծում, որ Ռուսաստանը փոխել է իր դիրքորոշումը:

«Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան համարւում են Մինսկի խմբի համանախագահները, եւ համադրւած դիրքորոշում են կիրառել տարածաշրջանում խաղաղութեան հաստատման հետ կապւած: Եթէ կոնկրետ խօսենք Ապրիլեան քառօրեայ պատերազմի մասին, ապա պէտք է նշեմ, որ Ռուսաստանն աւելի ակտիւ դերակատարութիւն ունեցաւ ռազմական գործողութիւնների դադարեցման գործում, քանզի ՄԽ-ի համանախագահներից միայն նա ունէր կողմերի վրայ ազդելու համար համապատասխան միջոցները»:

Խօսելով խաղաղութեան կայացման դէպքում ազերի փախստականների վերադարձի հնարաւորութեան մասին, ԱՀ արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը մասնաւորապէս նշել է. «Այս հակամարտութիւնից կան տուժածներ: Սովետական Միութեան օրօք, 1989 թւկանին, Ադրբեջանում 390 հազար հայ էր ապրում: Այլ տւեալներով այդ թիւը հասնում էր մինչեւ 400-500 հազարի: Միեւնոյն ժամանակ, նոյն ժամանակահատւածում, Արցախում 40 հազար ադրբեջանցի էր ապրում: Սա նշանակում է, որ Ադրբեջանում հայերի թիւը 10 անգամ գերազանցում էր Արցախում ադրբեջանցիների թւին: Ադրբեջանի հայերը տարագրւեցին հակամարտութեան պատճառով:

Այս խնդիրն անհրածեշտ է կարգաւորել, հաշւի առնելով բոլոր փախստականների իրաւունքները»:

Նշենք, որ հարցազրոյցի ամբողջական տարբերակին կարող էք ծանօթանալ «Շարղ» օրաթերթի այսօրւայ համարում, կամ «alikonline»-ին պարսկերէն բաժնում:

Յարակից լուրեր

  • Իրանը եւ ԵՄ-ն կարեւորել են Եմէնի խաղաղութեան համաձայնագրի իրագործումը
    Իրանը եւ ԵՄ-ն կարեւորել են Եմէնի խաղաղութեան համաձայնագրի իրագործումը

    Եմէնի ճկնաժամի կապակցութեամբ, Իրանի եւ Եւրոմիթեան միջեւ կայացած բանակցութիւնների 5-րդ փուլի աւարտին, ԵՄ-ն հանդէս է եկել հաղորդագրութեամբ, որում կողմերի անունից, կարեւորւել է Եմէնի ճգնաժամաի կարգաւրման կապակցութեամբ, Ստոկհոլմի համաձայնագրի, մասնաւորապէս Ալ Հոդայդէ նաւահանգստում կրակի դադերացման մասին պայմանաւորւածութեան ամբողջական իրագործումը:

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին
    «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին

    Թէեւ ՀՀ վարչապետի վկայութեամբ բանակցութիւններ չեն ընթանում Ադրբեջանի եւ ՀՀ իշխանութիւնների միջեւ, սակայն հանդիպումների, ծանօթութիւնների եւ անցեալի պատմութեան յուշերի փոխանակման արդիւնքում պէտք է խոստովանել, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գօտում փոխհրաձգութիւնները նւազել են:

  • «Դամասկոսի, Թեհրանի եւ Բաղդադի յարաբերութիւնները չափազանց ամուր են». Ասադ
    «Դամասկոսի, Թեհրանի եւ Բաղդադի յարաբերութիւնները չափազանց ամուր են». Ասադ

    Մարտի 18-ին, Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը հանդիպել է Իրանի եւ Իրաքի զինւորական պատւիրակութիւնների հետ, որոնք Դամասկոսում էին, մասնակցելու տարածաշրջանում ահաբեկչութեան դէմ պայքարի կապակցութեամբ Սիրիայի, Իրանի եւ Իրաքի եռակողմ խորհրդակցութեանը:

  • ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…
    ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…

    Իրան-Հայաստան յարաբերութիւններում, 2019 թւականի փետրւարի 27-ին ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանի եւ նրան ընկերակցող պատւիրակութեան այցը յատկանշական պէտք է համարել, քանի որ. Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ, մտահոգութիւն էր առաջացել այն մասին, թէ հնարաւոր է պաշտօնական Երեւանի քաղաքական արեւելման փոփոխութիւնը՝ հիւսիս-հարաւից դէպի Արեւմուտք: Այլ խօսքով, արեւելեան օրիենտացիան պէտք է, որ զիջէր արեւմտեանին:

  • «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն
    «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն

    Բեղուն գործունէութեան մէջ է ԵԱՀԿ-ի Մինսքի խումբը, որ դրական վերլուծումով հաղորդագրութիւն մը լոյս ընծայած էր, տեղեկացնելով, թէ պատշաճ միջավայրի պահպանման անհրաժեշտութեան դիմաց, կ՛ողջունէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ յառաջիկային սպասուող՝ առաջին ուղղակի շփումներու պատրաստակամութիւնը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։