Հա

Քաղաքական

Շաբաթ, 02 Դեկտեմբերի 2017 10:50

Երեւանը խուսափեց «կիեւեան փոցխի» վրայ կանգնելուց, կամ Հայաստանը բոլորին «եւրոպական» դաս տւեց

Փաստօրէն, Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ նոյեմբերի 24-ին ստորագրած գործընկերութեան մասին համաձայնագիրը նման է նրան, ինչ ստորագրել է Ուկրայինան։ Սակայն երկու սկզբունքային տարբերութիւն թոյլ չեն տալիս հաւասարութեան նշան դնել։

ՌՈՒԲԷՆ ԳԻՒԼՄԻՍԱՐԵԱՆ

 

Փաստօրէն, Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ նոյեմբերի 24-ին ստորագրած գործընկերութեան մասին համաձայնագիրը նման է նրան, ինչ ստորագրել է Ուկրայինան։ Սակայն երկու սկզբունքային տարբերութիւն թոյլ չեն տալիս հաւասարութեան նշան դնել։

Եթէ փորձենք պարզել, ապա «Արեւելեան գործընկերութեան» գագաթաժողովը բաւականին միապաղաղ եւ մի փոքր էլ ձանձրալի էր։ Ընդհանուր առմամբ տաղտկալի էր նրանց համար, ովքեր կը ցանկանային դիտարժան որեւէ բան տեսնել, իսկ Հայաստանում առկայ աշխուժութիւնը հասկանալի պատճառներ ունէր։

Զգացողութիւն կայ, թէ ԵՄ-ն որոշակի առումով սառել է «Արեւելեան գործընկերութեան» նախագծից։ Ինչի՞ հետ է դա կապւած` ուկրայինական դասի, եւրոպական ամբիցիաների ընդհանուր նւազման, թէ այլ որեւէ բանի` արդէն այդքան էլ հետաքրքիր չէ։ Փաստն այն է, որ այսօր շատ բան այլ է, քան ընդամենը 4 տարի առաջ։

Լուկաշենկոյին, օրինակ, չգիտէին ինչպէս գագաթնաժողովին կանչել, իսկ «Եւրոպայի վերջին դիկտատորը», ինչպէս Եւրոպան դեռ շարունակում է նրան անւանել, իր փոխարէն արտգործնախարարին էր ուղարկել. իբր, ձեզ այդ մակարդակն էլ բաւարար է։ Եւ նորմալ էր, ընդունեցին, ողջունեցին։

Իսկ 4 տարի առաջ ԵՄ-ն «կուրծքը էր ծեծում»` Ուկրայինային համոզելով (Հայաստանին եւս), որ չի կարելի «ե՛ւ…ե՛ւ», կաշխատի միայն «կա՛մ… կա՛մ» տարբերակը, այսինքն, ասենք` Մաքսային Միութեանն Ուկրայինայի անդամակցութիւնն ու ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագիրն անհամատեղելի մտքեր էին։

Այսօր մենք լրիւ այլ պատկեր ենք տեսնում. Հայաստանը բաւական յաջող դեռ նախկինում անհամատեղելի երկու բան համատեղեց մէկ փաթեթում, եւ ԵՄ-ականները դրան դէմ չգնացին։ Եւ ոչ այն պատճառով, որ հայերը գեղեցիկ աչքեր ունեն, այլ նրա համար, որ 45 միլիոնանոց (այն ժամանակ) Ուկրայինային կորցնելով, Եւրոպան 4 տարի անց պատրաստ չէ 15-16 անգամ պակաս բնակութիւն ունեցող երկրին «ձեռքից բաց թողնել»։ Բացի այդ պարզ դարձաւ, որ վերջնագրերը, նոյնիսկ ընդունած վերջանագրերը, ոչ մի լաւ բանի չեն հանգեցնում։

Հարց է առաջանում` արդեօ՞ք արժէր Ուկրայինայում «Մայդան» կազմակերպել, քանդել հզօր տնտեսութիւնը, մի շարք ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրներ ստեղծել, եթէ, ինչպէս պարզւում է, նոյն բանին կարելի էր հասնել բացարձակ հանգիստ, առանց ծայրայեղական շարժումների։ Սակայն այս հարցն ուղղւած է նրանց, ովքեր այս ամենը կազմակերպել են, ում ձեռնտու է, որ երկիրն ինքն իր հետ պատերազմի…

Հա, ու չմոռանանք. յանուն Հայաստանի ԵՄ-ն գնաց նոյնիսկ նրան, որ հանեց համաձայնագրի այն տնտեսական պահանջները, որոնք ներկայացւել էին Ուկրայինային, եւ տապալել նրա էկոնոմիկան։ Հայաստանի էկոնոմիկայից, ճիշտ է, բան չի մնացել, բայց լրիւ այլ հանգամանքներում եւ լրիւ այլ մարդիկ, եւ ոչ թէ 4 տարի, այլ քառորդ դար առաջ, սակայն, այնուամենայնիւ, վերոնշեալ դրոյթները չկային։

Կոպիտ ասած` 2013 թւականին Ուկրայինան ԵՄ-ի համար աւելի մեծ հետաքրքրութիւն էր ներկայացնում, քան Հայաստանը. ե՛ւ աւելի մեծ էր, ե՛ւ Ռուսաստանին էր աւելի մօտ,  այդ պատճառով էլ արեցին նրա հետ այն, ինչ արեցին, իսկ Հայաստանի պարագայում ուշադրութեան կենտրոնում յայտնւելը որոշակի ժամանակով յետաձգւեց։

Ոչ, Հայաստանում նոյնպէս կրքերը բորբոքում էին, առանց դրա չի լինի, սակայն Ուկրայինայի տխուր օրինակը սթափեցրեց հայերին. Բաւական է յիշել, թէ Երեւանում «հոսանքի թանկացման» դէմ բողոքի ակցիայի ժամանակ ինչպէս էին խնդրում վերացնել անյայտ տեղից յայտնւած դեղնա-կապոյտ դրոշները, կամ ինչպէս էին Հայրիկեանին վտարում ԵՄ կապոյտ դրօշի հետ միասին։ Ամենեւին էլ ոչ այն պատճառով, որ Հայաստանում չեն սիրում եւ չեն յարգում Ուկրայինային եւ Եւրոպային. պարզապէս այդ դրօշներն այդտեղ եւ այդ պահին բացարձակ անտեղի էին։

Պարզապէս, հիմա Հայաստանը` իր կառավարութեամբ, պէտք է շատ ու քրտնաջան աշխատի, որպէսզի ԵՄ-ի հետ համաձայնագիրն ի նպաստ երկրի աշխատի։ Հաւանաբար, որոշակի առումով կաւելանան եւրոպական ֆինանսաւորման եւ տարբեր դրամաշնորհների հոսքերը. եւ եթէ ստացողները սպասեն իւղոտ մասնաբաժին պոկելու իրենց հերթին, ոչ մի լաւ բան չի ստացւի։

Աւելի ճիշտ ֆիասկօ կը լինի։

«Sputnik» Արմենիա

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։