Հա

Քաղաքական

Կիրակի, 03 Դեկտեմբերի 2017 11:40

«Չկայ միութիւն, որի կազմ մտնես ու նոր հնարաւորութիւններ չունենենաս». Ա. Ռուստամեանը՝ շրջանակային համաձայնագրի տնտեսական հատւածի մասին

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանի կարծիքով՝ Հայաստանի եւ Եւրոմիութեան միջեւ ստորագրւած համապարփակ եւ ընդլայնւած գործընկերութեան համաձայնագիրը հնարաւորութիւններ է տալիս ԵՄ-ի հետ խորացնել նաեւ տնտեսական յարաբերութիւնները:

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանի կարծիքով՝ Հայաստանի եւ Եւրոմիութեան միջեւ ստորագրւած համապարփակ եւ ընդլայնւած գործընկերութեան համաձայնագիրը հնարաւորութիւններ է տալիս ԵՄ-ի հետ խորացնել նաեւ տնտեսական յարաբերութիւնները: Միաժամանակ, նա «tert.am»-ի հետ զրոյցում համաձայնեց այն տեսակէտի հետ, որ շրջանակային համաձայնագրում տնտեսական հատւածը՝ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի հետ համեմատած, աւելի քիչ է: Ռուստամեանը գտնում է, որ համաձայնագիրը հնարաւորութիւն կը տայ աւելի լաւ իրացնել «GSP+» համակարգը:

Դիտարկմանը, թէ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամակցութեան ժամանակ էլ էին պնդում, որ տնտեսվարողների համար նոր շուկայ է բացւելու, սակայն այս հարցում խնդիրներ կան, Արմէն Ռուստամեանը պատասխանեց. «Խնդիրները մենք մեր մէջ պէտք է փնտրենք, ի՞նչ կապ ունի այս կամ այն միութիւն: Մենք ձեռք ենք բերել հնարաւորութիւն օգտագործելու ԵԱՏՄ շուկան, մենք ենք մեղաւոր, որ չենք կարողացել այդ նոր իրավիճակին համապատասխանեցնել մեր տնտեսութիւնը: Չկայ մի միութիւն, որի մէջ մտնես ու նոր հնարաւորութիւններ չունենաս, չկայ մի միութիւն, որի մէջ մտնես ու քո անկախութիւնից ինչ-որ բաներ չսահմանափակւեն, աշխարհում նման բան չկայ: Այս ամէնը նկատի ունենալով՝ դու պէտք է օգտւես այն դրականից, որ կայ, իսկ առկայ բացասականն էլ չէզոքացնես, ինչն էլ Հայաստանն անում է: Կարծում եմ՝ ՀՀ-ն ԵՄ-ի հետ կը կարողանան  խորացնել նաեւ տնտեսական համագործակցութիւնը»:

Արմէն Ռուստամեանը նկատեց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմամբ Հայաստանի հակառակորդի՝ Ադրբեջանի, մի շարք փաստարկներ չէզոքացւեցին: Նրա խօսքով՝ Ադրբեջանը մի շարք քայլեր է ձեռնարկել, որպէսզի տապալի այս գործընթացը:

«Մեր ամենագլխաւոր հակառակորդի՝ Ադրբեջանի հիմնական յաղթաթուղթը եղել է այն, որ իրենք  իրենց փորձել են ներկայացնել, որպէս ինքնուրոյն որոշումներ կայացնող պետութիւն, իսկ ՀՀ-ին միշտ ներկայացրել է կցորդ ՌԴ-ին: ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը կնքելուց յետոյ Ադրբեջանի այդ փաստարկները չեզոքանում են: Սրա համար էլ Ադրբեջանը ոտ ու ձեռ է ընկել, որ այդ պայմանագիրը չստորագրւի, սրա դէմ լուրջ աշխատանք է տարւել»,- ընդգծեց Արմէն Ռուստամեանը:

Պատգամաւորը նկատեց, որ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագիրը, որի մէջ տնտեսական հատւածն աւելի խոշոր էր, չի ստորագրւել ոչ թէ ՀՀ-ի, այլ ԵՄ-ի պատճառով: Արմէն Ռուստամեանի դիտարկմամբ՝ ԵՄ-ն առաջացրեց «կամ, կամ»-ի վիճակն, ինչի արդիւնքում էլ ՀՀ-ն ընտրեց իր համար կենսական նշանակութիւն ունեցող «կամ»-ը՝ տնտեսական յարաբերութիւնները խորացնելով ԵԱՏՄ-անդամ երկրների հետ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։