Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 04 Դեկտեմբերի 2017 14:50

Սաֆրաստեան. «Թուրքիայի փորձերը, խցկւել Մինսկի խմբի կազմ, այս անգամ եւս կտապալւեն»

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չաւուշօղլուի նման յայտարարութիւնը առաջինը չէ. Լրագրոնղերի հետ հանդիպման ժամանակ ասաց ԳԱԱ արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանը, անդրադառնալով Բաքւում Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպմանը, որի ընթացքում քննարկւել էր նաեւ ղարաբաղեան հակամարտութեան հարցը:

«alikonline.ir» - Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չաւուշօղլուի նման յայտարարութիւնը առաջինը չէ. Լրագրոնղերի հետ հանդիպման ժամանակ ասաց ԳԱԱ արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանը, անդրադառնալով Բաքւում Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպմանը, որի ընթացքում քննարկւել էր նաեւ ղարաբաղեան հակամարտութեան հարցը: Գրում է «news.am»-ը:

Յիշեցնենք, որ մասնաւորապէս Չաւուշօղլուն յայտարարել էր, որ Թուրքիան ցանկանում է աջակցել համանախագահներին Արցախեան հակամարտութեան կարգաւորման հարցում:

«Այս կարգաւորման գործում տարիների ընթացքում բազմաթիւ անգամներ Թուրիքան փորձել է որոշակի նախաձեռնութիւններով հանդէս գալ Արցախի հարցի խաղաղ կարգաւորման խնդրում, փորձել է խցկւել Մինսկի խմբի համանագահների կազմի մէջ, բայց ինչպէս մեզ յուշում են այս տարիների փորձը, Թուրիքայի ջանքերն աւարտւել են անյաջողութեամբ»,- ընդգծեց բանախօսը:

Նա համոզմունք յայտնեց, որ Թուրիքայի փորձերն` այս անգամ եւս մաս կազմելու բանակցային գործընթաքցին կը տապալւեն: «Կը տապալւեն ոչ միայն այն պատճառով, որ Թուրքիան ակնյայտօրէն պաշտպանում է Ադրբեջանին, այլ այն պարզ պատճառով,որ Մինսկի խմբի համանախագահներն, իրենց վրայ վերցնելով բանակցային գործընթացի միջնորդի կարգավիճակը, ոչ մի ցանկութիւն չունեն ընդլայնելու իրենց շրջանակ,- ասաց նա:

Ըստ բանախօսի` բանակցային գործընթացը չի գնում առաջ զուտ այն պատճառով, որ Ադրբեջանն այն վիժեցնում եւ ցուցաբերում է իմիտացիոն մօտեցում բանակցային գործընթացում:  «Ադրբեջանը ոչ միայն վիժեցնում է եւ իմիտացիոն գործընթացներ է ձեռնարկում բանակցութիւնների գործընթացում, այլ նաեւ ուղակիօրէն կիրառելով, անընդհատ պրովակացիաներ կազմակերպելով սահամանմերձ շրջաններում ցոյց է տալիս, որ ինքը շահագրգռւած չէ բանակցային խաղաղ գործընթացով»,- ասաց նա, ապա յաւելեց, որ նման յայտարարութիւններ էլի կը հնչեն, սակայն դրանք ուղղակի անյաջող փորձ են ճշմարտութիւնը քողարկելու համար:

Հարցին` ինչքանո՞վ է հաւանական համարում ժամանակ առ ժամանակ ներկայացւող  այն տեսակէտները, թէ Սիրիայի կոնֆլիկտի ռազմական լուծումը՝ Իրան-ՌԴ- Թուրքիա ձեւաչափով հնարաւոր է տեղափոխւի Արցախ, Ռուբէն Սաֆրաստեանը պատասխանեց, որ Սիրիայում  տեղի ունեցող գործընթացներն, իհարկէ, ազդում են մեր տարածաշրջանի վրայ: «Թուրքական դիւանագիտութիւնը կը փորձի օգտագործել այդ փաստը եւ որոշակի առումով առեւտրի մէջ կը մտնի եւ չի կարելի բացառել, որ առեւտրի ընթացքում սեղանին դնի նաեւ Արցախի հակամարտութեան մէջ ներգարււելու հարցը»,- ասաց նա:

Նա համոզմունք յայնտեց, որ ռուս-թուրքական հակամարտութիւնը Հարաւային Կովկասում ոչ մի տեղ չի անհետացել: «Հարաւային Կովկասը ՌԴ-ի աշխարհաքաղաքական ազդեցութեան ոլորտն է դիտարկում, Թուրքիան էլ ձգտում է եւ քանի որ ՀՀ-ի աշխարհաքաղաքական նշանակութիւնը բարդացել է, կարծում եմ ՌԴ-ն որեւիցէ քայլ չի ձեռնարկի, որը  կը վնասի ՀՀ-ի շահերին, նա աւելի մեծ նշանակութիւն կը տայ ՀՀ-ին, քանի որ իր վերջին հենարանն է Հարաւային Կովկասում»,- ասաց նա եւ յաւելեց, թէ նոյնը վերաբերում է Արեւմուտքին՝ Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։