Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 04 Դեկտեմբերի 2017 15:10

Ա. Վարդանեան. «Սեւծովեան տնտեսական համագործակցութեան խորհրդարանական վեհաժողովը քաղաքական կառոյց չէ»

Սեւծովեան տնտեսական համագործակցութեան խորհրդարանական վեհաժողովը զուտ տնտեսական ֆորում է եւ որեւէ լիազօրութիւն չունի քաղաքական հարցեր, առաւել եւս կոնֆլիկտներ քննարկելու ու գնահատականներ տալու համար, ՀՀ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրոյցում ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան քարտուղար, ՍԾՏՀ ԽՎ ՀՀ ԱԺ պատւիրակութեան անդամ Աղւան Վարդանեանը՝ անդրադառնալով վեհաժողովի ժամանակ ընդունւած հակահայկական յայտարարութեանը:

«alikonline.ir» - Սեւծովեան տնտեսական համագործակցութեան խորհրդարանական վեհաժողովը զուտ տնտեսական ֆորում է եւ որեւէ լիազօրութիւն չունի քաղաքական հարցեր, առաւել եւս կոնֆլիկտներ քննարկելու ու գնահատականներ տալու համար, ՀՀ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրոյցում ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան քարտուղար, ՍԾՏՀ ԽՎ ՀՀ ԱԺ պատւիրակութեան անդամ Աղւան Վարդանեանը՝ անդրադառնալով վեհաժողովի ժամանակ ընդունւած հակահայկական յայտարարութեանը: Գրում է «aparaja.am»-ը:

«Ընդունւած հռչակագիրը կառոյցի 25-ամեակին էր նւիրւած, եւ ուղղակի աբսուրդ էր նման քաղաքական ձեւաւորումն այս փաստաթղթում»,- նշեց նա:

Աղւան Վարդանեանն ընդգծեց, որ վեհաժողովը տեղի է ունեցել Կիեւում, որը կառոյցի գլխաւոր քարտուղարի հետ, ով ադրբեջանցի է, փորձել է վերջին պահին բոլորից ծածուկ տեքստ մտցնել հռչակագրում՝ միւս պատւիրակութիւններին վատ վիճակի մէջ դնելով:

«Երբ մենք լքեցինք դահլիճն ու մէկ ժամ յետոյ վերադարձանք պատւիրակութեան յայտարարութիւնը ամբիոնից կարդալու համար, շրջեցինք ամբողջ խաղը եւ նրանք ծանր վիճակի մէջ էին: Այն, որ մենք պարոն Մինասեանի ելոյթից յետոյ նորից լքեցինք դահլիճը ու այլեւս պաշտօնական միջոցառումներին չմասնակցեցինք, գլխաւոր քարտուղարը, ով ի պաշտօնէ պարտաւոր էր լինել չեզոք ու արտայայտել բոլոր կողմերի շահերը, ելոյթ ունեցաւ, որն անհամատեղելի է իր կարգավիճակին: Նա ասաց՝ հեռացէք Ադրբեջանի տարածքներից: Դուք գրաւել էք Ադրբեջանի 20 տոկոսը եւ այլն: Մենք լսեցինք այն զառանցանքները, որոնք 25 տարի է լսում ենք»,- նշեց Վարդանեանը:

Նրա խօսքով՝ ՍԾՏՀ ԽՎ գլխաւոր քարտուղարն իր գործողութեամբ ու յայտարարութիւններով վնաս է հասցրել կառոյցի վարկանիշին եւ շահերին:

Անդրադառնալով մամուլում այս օրերին հայկական պատւիրակութեան հասցէին հնչած քննադատութիւններին՝ Աղւան Վարդանեանն ընդգծեց, որ պատւիրակութեան ղեկավար Գագիկ Մելիքեանի գլխաւորութեամբ պատւիրակութիւնը լաւ աշխատանք է կատարել.

«Ցաւում եմ նման գնահատականների ու մեղադրանքների համար՝ պատւիրակութեան ու պատւիրակութեան ղեկավարի հասցէին: Կարծում եմ՝ մեր մասով սա ազնիւ չէ»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։