Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 05 Դեկտեմբերի 2017 13:30

Արցախեան շաբաթ՝ իրանական մամուլում

«Անցած օրերին Արցախը բաւականին հետաքրքիր մեկնաբանութեամբ էր ներկայացւած պարսկերէն հեղինակաւոր օրաթերթերում, որոնցից մէկն անդրադարձել էր Արցախի տարածքում գտնւող շիայական պատմամշակութային յուշարձաններին եւ Արցախի կառավարութեան կողմից դրանց բարեկարգման ուղղութեամբ տարւող աշխատանքներին»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է իրանագէտ Արմէն Իսրայէլեանը:

«alikonline.ir» - «Անցած օրերին Արցախը բաւականին հետաքրքիր մեկնաբանութեամբ էր ներկայացւած պարսկերէն հեղինակաւոր օրաթերթերում, որոնցից մէկն անդրադարձել էր Արցախի տարածքում գտնւող շիայական պատմամշակութային յուշարձաններին եւ Արցախի կառավարութեան կողմից դրանց բարեկարգման ուղղութեամբ տարւող աշխատանքներին»: Այս մասին ըստ «panorama.am»-ը՝ ֆէյսբուքեան իր էջում գրել է իրանագէտ Արմէն Իսրայէլեանը:

Նա մանրամասնում է, որ երկրորդ անդրադարձը վերաբերում է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլեանի՝ պարսկերէն «Շարղ» օրաթերթին տւած հարցազրոյցին, որտեղ ԱԽ ԱԳ նախարարն անդրադարձել է ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացին, Մինսկի խմբի գործունէութեանը, ԼՂ հակամարտութեան հարցում Իրանի դիրքորոշմանը, ապրիլեան պատերազմին՝ այդ համատեքստում շեշտելով, որ Ադրբեջանը, սանձազերծելով պատերազմը, մեծ հարւած է հասցրել բանակցային գործընթացին:

Արցախի արտգործնախարարը, հարցազրոյցը վարող Կովկասի հարցերով իրանցի փորձագէտ Սալար Սէյֆեդդինիի՝ հակամարտութեան վերջնական կարգաւորման դէպքում որոշ տարածքների հնարաւոր վերադարձմանն առնչւող հարցին ի պատասխան, նշել է.

«Արցախի սահմաններից դուրս մենք այլ տարածքներ չունենք, ինչ որ ունենք դրանք ամբողջութեամբ Արցախի մաս են կազմում, իհարկէ, որոշ շրջաններ կան, որոնք ներկայումս գտնւում են Ադրբեջանի վերահսկողութեան ներքոյ, օրինակ՝ Շահումեանի շրջանը, Մարտակերտի եւ Մարտունու շրջանների մի մասը, այսինքն՝ Արցախի Հանրապետութեան տարածքի շուրջ 15 տոկոսը: Արցախի սահմանադրութեամբ սահմանւած լիազօրութիւնները վերաբերում են ողջ երկրին, այսինքն՝ մայրաքաղաք Ստեփանակերտում կամ Արաքսի ափին գտնւող բնակավայրում նոյն օրէնքներն են գործում»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։