Հա

Քաղաքական

13/12/2017

Թեհրանական հորիզոններ. Երեւանը գազ կը գնի՞ Իրանից

Որոշակի պայմանաւորւածութիւններ են ձեռք են բերւել Իրանից Հայաստան գազի գնման գործընթացի կազմակերպման հարցերի շուրջ:

Հայաստանն ու Իրանն արդեն որոշակի պայմանաւորւածութիւններ ունեն` իրանական գազի գնման հարցի շուրջ։ Պայմանաւորւածութիւնները ձեռք են բերւել ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատւիրակութեան Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում: 

«alikonline.ir» - Որոշակի պայմանաւորւածութիւններ են ձեռք են բերւել Իրանից Հայաստան գազի գնման գործընթացի կազմակերպման հարցերի շուրջ:

Հայաստանն ու Իրանն արդեն որոշակի պայմանաւորւածութիւններ ունեն` իրանական գազի գնման հարցի շուրջ։ Պայմանաւորւածութիւնները ձեռք են բերւել ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատւիրակութեան Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում: Ըստ «Sputnik» Արմենիայի՝ տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայութիւնը։

Այցի ընթացքում հանդիպումներ են կայացել ԻԻՀ խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի, տնտեսական հարցերի, էներգետիկայի, արտաքին յարաբերութիւնների եւ պաշտպանութեան յանձնաժողովների ղեկավարների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկւել են հայ-իրանական համագործակցութեան բազմաշերտ հարցեր, մասնաւորապէս փոխգործակցութիւնը տնտեսութեան, էներգետիկայի, արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան ոլորտներում:

Տնտեսական համագործակցութեան շրջանակում կողմերը քննարկել են Մեղրիում ստեղծւող տնտեսական ազատ գօտու աշխատանքներին, հնարաւորութիւններին ու գործունէութեան հետագայ կազմակերպմանն առնչւող հարցեր: Մասնաւորապէս, անդրադարձ է եղել իրանական եւ հայկական արտադրանքների շրջանառութեանն ինչպէս հայկական ու իրանական, այնպէս էլ կողմերի միջնորդութեամբ ու աջակցութեամբ այլ շուկաներում:

Էներգետիկայի ոլորտում քննարկւել են երրորդ էլեկտրագծի կառուցմանն առնչւող հարցեր: Կողմերը արձանագրել են, որ նախապատրաստական աշխատանքներն աւարտւած են, ինչին պէտք է յաջորդեն վերջնական նախագծման եւ կառուցման փուլերը: Ձեռք են բերւել որոշակի պայմանաւորւածութիւններ Իրանից Հայաստան գազի գնման գործընթացի կազմակերպման հարցերի շուրջ: Պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել ստեղծել համատեղ աշխատանքային խմբեր, որոնք պէտք է զբաղւեն կոնկրետ խնդիրների լուծմամբ՝ դրանցում ներգրաւելով երկու երկրների գործադիր իշխանութիւնների եւ գործարար ոլորտի ներկայացուցիչներին: Նախատեսւել է իրականացնել բազմակողմ համաժողովներ, որոնց նախաձեռնութեամբ հանդէս կը գան Հայաստանի եւ Իրանի խորհրդարանները:

ԻԻՀ խորհրդարանի ներկայացուցիչները հաւաստել են, որ իրանական օրէնսդրութիւնը լիբերալ է, ինչը լայն հնարաւորութիւն է տալիս խորացնելու արդիւնաւէտ համագործակցութիւնը քննարկւած ոլորտներում: Վերահաստատւել է, որ իրանական կողմը պատրաստ է քննարկել ու համագործակցութեան նոր հնարաւորութիւններ ստեղծել բոլոր ոլորտներում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։