Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2017 13:20

ՀՀ ԱԳ նախարար. «Գարունը կը դիմաւորենք առանց հայ-թուրքական արձանագրութիւնների»

Մենք 2018 թւականի գարունը կը դիմաւորենք առանց հայ-թուրքական արձանագրութիւնների: Այս մասին, Յունաստանի ԱԳՆ-ում իր ելոյթի ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանը:

«alikonline.ir» - Մենք 2018 թւականի գարունը կը դիմաւորենք առանց հայ-թուրքական արձանագրութիւնների: Այս մասին, Յունաստանի ԱԳՆ-ում իր ելոյթի ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանը: Տեղեկացնում է «news.am»-ը:

Նա, մասնաւորապէս, նշել է. «Վստահ եմ, որ ձեզ կը հետաքրքրի նաեւ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների վերաբերեալ մեր մօտեցումը: Ինչպէս գիտէք, Հայաստանի նախագահը նախաձեռնութեամբ Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորման գործընթաց էր մեկնարկել, որը յանգեցրեց 2009 թւականի հոկտեմբերին Ցիւրիխի արձանագրութիւնների ստորագրմանը: Այնուամենայնիի, մինչ օրս այս փաստաթղթերը չեն վաիերացիել, քանի որ Թուրքիան առաջ քաշեց անհիմն նախապայմաններ, որոնք հակասում էին արձանագրութիւնների տառին եւ ոգուն: Այս փաստաթղթերը չեն կարող ընդմիշտ պատանդ մնալ, եւ դա է պատճառը, որ Հայաստանի նախագահը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի ամբիոնից յայտարարեց, որ Հայաստանը արձանագրութիւններն առ ոչինչ կը յայտարարի, քանի որ չկայ որեւէ դրական առաջընթաց դրանց իրականացման համար, եւ մենք 2018 թւականի գարունը կը դիմաւորենք առանց այդ արձանագրութիւնների»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։