Հա

Քաղաքական

Շաբաթ, 16 Դեկտեմբերի 2017 10:40

ՀՀ-ում Իրանի դեսպան. «Շատ լուսաւոր հեռանկար է սպասւում հայ-իրանական համագործակցութեանը»

Շատ լուսաւոր հեռանկար է սպասւում մեր համագործակցութեանը։ Այս մասին, երէկ՝ դեկտեմբերի 15-ին, «Մեղրի»-ի ազատ տնտեսական գօտու բացման ժամանակ լրագրողների հետ զրոյցում նշել է ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին։

«alikonline.ir» - Շատ լուսաւոր հեռանկար է սպասւում մեր համագործակցութեանը։ Այս մասին, երէկ՝ դեկտեմբերի 15-ին, «Մեղրի»-ի ազատ տնտեսական գօտու բացման ժամանակ լրագրողների հետ զրոյցում նշել է ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին։ Տեղեկացնում է «news.am»-ը:

Հարցին, թէ հայկական կողմում ազատ գօտու ստեղծումը մրցակից չի՞ լինի իրանական կողմում գործող նմանատիպ ազատ տնտեսական գօտուն, դեսպանը պատասխանեց. «Մենք շատ կը ողջունենք, եթէ ազատ մրցակցութիւն լինի երկու ազատ գօտիների միջեւ։ Դա միայն կը նպաստի երկու երկրների տնտեսութիւնների զարգացմանը։ Առանց մրցակցութեան հնարաւոր չի զարգանալ։ Միաժամանակ առողջ մրցակցութիւն կը լինի՝ հիմնւած մեր երկու երկրների բարեկամութեան վրայ։ Մենք կարող ենք նաեւ փորձի փոխանակում անել»։

Դեսպանը նշեց, որ թէ՛ հայ, թէ՛ իրանցի գործարարների շահը նոյնն է՝ ակտիւացնել տնտեսութիւնեւ եւ դրանից շահ ստանալ. «Տնտեսական ակտիւութիւնը շահոյթ է բերում։ հետեւաբար, շատ լուսաւոր հեռանկար է սպասւում մեր համագործակցութեանը»։

Նա առիթից օգտւելով շնորհաւորեց հայ ժողովրդի Նոր տարին՝ հայերէնով ասելով. «Շնորհաւորում եմ հայ ժողովրդի Ամանորը եւ մաղթում եմ առողջութիւն»։

Նշենք, որ դեկտեմբերի 15-ին ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանի մասնակցութեամբ տրւել է «Մեղրի» ազատ տնտեսական գօտու գործունէութեան մեկնարկը։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։