Հա

Քաղաքական

Շաբաթ, 16 Դեկտեմբերի 2017 15:05

ՀՀ նախագահ. «Իրանը մեզ բարեկամ երկիր է, որքան բարեկեցիկ ապրի իրանցի ժողովուրդը, այնքան դա օգտակար է Հայաստանին»

Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր է, Հայաստանն Իրանի հետ շփւելու հազարամեակների փորձ ունի, եւ այսօրւայ առեւտրաշրջանառութեան ծաւալները մեզ չեն բաւարարում:

«alikonline.ir» - Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր է, Հայաստանն Իրանի հետ շփւելու հազարամեակների փորձ ունի, եւ այսօրւայ առեւտրաշրջանառութեան ծաւալները մեզ չեն բաւարարում: Ինչպէս տեղեկացնում է «tert.am»-ը՝ այս մասին «Արմենիա» հեռուստաընկերութեան «Բանաձեւ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանը՝ պատասխանելով հարցին, թէ արդեօք փաստը, որ ԱՄՆ-ի նախագահը կասկածի տակ է դնում Իրանի միջուկային ծրագիրը, կարող է վտանգել հայ-իրանական ծրագրերը:

«Մենք մեր դիրքորոշումը մշտապէս արտայայտել ենք, արտայայտել ենք հրապարակաւ, արտայայտել ենք մեր հանդիպումների ժամանակ եւ մենք համարում ենք, որ բանակցութիւնների արդիւնքում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների կատարումը բխում է, եթէ դիտարկենք մեր տեսանկիւնից, առաջին հերթին մեր շահերից, բխում են նաեւ կողմերի շահերից, ուստի, իհարկէ, ցանկալի է, որպէսզի այդ համաձայնագիրը պահպանւի եւ ցանկալի է, որպէսզի այդ համաձայնագրի դրոյթներն իրականացւեն: Ի վերջոյ, կարծում եմ մենք պէտք է մտածենք հետեւեալ կերպ. որքանով բարեկեցիկ ապրի իրանցի ժողովուրդը, այնքանով դա օգտակար է Հայաստանին: Օգտակար է, քանի որ կաշխուժանայ առեւտուրը, կաշխուժանան տուրիստական հոսքերը, կաշխուժանան մեր շփումները: Ի վերջոյ, ցանկացած հանրութիւն բաղկացած է անհատներից, սուբիեկտներից եւ որքանով բարեկեցիկ լինեն այդ անհատները, այդ սուբիեկտները, այդքանով նաեւ բարեկեցիկ կը լինի ամբողջ հանրութիւնը: Իրանը մեզ բարեկամ երկիր է, Իրանի հետ մենք շփւելու հազարամեակների փորձ ունենք, եւ այսօրւայ առեւտրաշրջանառութեան ծաւալները մեզ չեն բաւարարում, այսօրւայ տնտեսական համագործակցութեան մակարդակը մեզ չի բաւարարում, այստեղ հսկայական ներուժ կայ եւ այդ հսկայական ներուժի իրացման համար անհրաժեշտ է Իրանում կայունութիւն, խաղաղութիւն եւ այդ դէպքում, իրօք, այդ կայունութեան եւ խաղաղութեան պտուղները կարող ենք քաղել նաեւ մենք»,- ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։