Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2017 08:40

Սերժ Սարգսեանը Մոսկւայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետութիւնների ղեկավարների ոչ պաշտօնական հանդիպմանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը Մոսկւայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետութիւնների ղեկավարների ոչ պաշտօնական հանդիպմանը:

«alikonline.ir» - Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնութիւնում գտնւող ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը դեկտեմբերի 26-ին Մոսկւայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետութիւնների ղեկավարների ոչ պաշտօնական հանդիպմանը: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Պետութիւնների ղեկավարները հանդիպման ընթացքում ամփոփել են ԱՊՀ-ում 2017 թւականին ռուսաստանեան նախագահութեան արդիւնքները եւ մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում համագործակցութեան յետագայ զարգացման հարցերի շուրջ:

Հանդիպման սկզբում ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը ԱՊՀ մասնակից պետութիւնների գործընկերների հետ միասին շնորհակալութիւն է յայտնել հիւրընկալող երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՊՀ-ում Ռուսաստանի ակտիւ նախագահութեան, ինչպէս նաեւ մոսկովեան ոչ պաշտօնական հանդիպումը կազմակերպելու համար: Այն, ըստ Սերժ Սարգսեանի, լաւ առիթ է ընդգծելու Ռուսաստանի կայունացնող եւ միաւորող դերը: ՀՀ նախագահը նշել է, որ այս տարի Ռուսաստանում արձանագրւած տնտեսական դրական միտումները դրականօրէն են ազդել նաեւ Հայաստանի ընդհանուր տնտեսական վիճակի վրայ: Նախագահ Սարգսեանը յաջորդ տարում եւս յաջողութիւններ է մաղթել Ռուսաստանին եւ նրա նախագահին` ի բարօրութիւն Ռուսաստանի ժողովրդի եւ ի նպաստ հայ-ռուսական բարեկամութեան:

Սերժ Սարգսեանը յաջողութիւններ եւ ակտիւ աշխատանք է մաղթել նաև ԱՊՀ-ում 2018 թւականին նախագահութիւնը ստանձնող երկրի` Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։