Հա

Քաղաքական

02/01/2018

Հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է եղել

Տարեմուտին եւ 2018 թւականի առաջին օրւայ ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակը նորմալ է եղել:

«alikonline.ir» - Տարեմուտին եւ 2018 թւականի առաջին օրւայ ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակը նորմալ է եղել:

Այս մասին «news.am»-ի հետ զրոյցում տեղեկացրել է ՀՀ պաշտպանութեան նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Յովհաննիսեանը:

Ընդհանուր առմամբ, նա նշել է, որ օրւայ ընթացքում ադրբեջանական կողմից կրակոցներ քիչ են եղել:

Վիճակը նոյնն է եղել նաեւ ղարբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գօտում:

Այս մասին «news.am»-ի թղթակցի հետ զրոյցում յայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութեան մամուլի քարտուղար Սենոր Հասրաթեանը:

Նրա խօսքով՝ տարւայ առաջին օրւայ ընթացքում սահմանին իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է եղել, եւ որեւէ միջադէպ տեղի չի ունեցել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։