Հա

Քաղաքական

04/01/2018 - 10:00

Աղւան Վարդանեան. «Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում առաջընթաց չի սպասւում»

Չարժի առաջընթաց սպասել ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցում: «news.am»-ի հետ զրոյցում այսպիսի տեսակէտ յայտնեց ԱԺ Դաշնակցութիւն խմբակցութեան քարտուղար Աղւան Վարդանեանը:

Նրա խօսքով՝ այս տարիների ընթացքում ակնյայտ դարձաւ, որ այս հարցում Ադրբեջանի դիրքորոշումը թոյլ չի տայ հակամարտութեան կարգաւորման գործում որեւէ լուրջ առաջընթաց սպասել:

«alikonline.ir» - Չարժի առաջընթաց սպասել ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցում: «news.am»-ի հետ զրոյցում այսպիսի տեսակէտ յայտնեց ԱԺ Դաշնակցութիւն խմբակցութեան քարտուղար Աղւան Վարդանեանը:

Նրա խօսքով՝ այս տարիների ընթացքում ակնյայտ դարձաւ, որ այս հարցում Ադրբեջանի դիրքորոշումը թոյլ չի տայ հակամարտութեան կարգաւորման գործում որեւէ լուրջ առաջընթաց սպասել: «Ադրբեջանն ինքն է իրեն նման վիճակում դրել, երբ ստիպւած է իր ամբողջ աւտորիտար համակարգն օգտագործել Հայաստանի դէմ պայքարի եւ ատելութեան տրամադրութիւններ տարածելու գործի մէջ»,- նշեց Վարդանեանը՝ յաւելելով, որ միջազգային բոլոր հարթակներում Բաքուն փորձում է Հայաստանի դէմ ուղղւած աշխատանք սկսել:

Սակայն, ՀՅԴ-ականի կարծիքով, ամենավտանգաւորն այն է, որ Ադրբեջանը հայերի դէմ ատելութիւնը քարոզում է ադրբեջանցիների երիտասարդ սերնդի շրջանում՝ աշակերտական նստարանից սկսած: Դրանից զատ, պատգամաւորի կարծիքով, ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացը արգելակում է շփման գծում մշտական լարւածութիւնը, որի հետեւանքով երկու կողմից պարբերաբար մարդիկ են զոհւում: «Դրանից բացի, բանակցային գործընթացի ժամանակ Ադրբեջանը ոչ մի կառուցողական նախաձեռնութեան չի աջակցում՝ առաջնորդւելով ամէն ինչ կամ ոչինչ սկզբունքով»,- նշեց Աղւան Վարդանեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։