Հա

Քաղաքական

07/01/2018 - 08:30

Ովքեր, երբ եւ ինչ կարգով պէտք է 2018-ին ընտրեն ՀՀ նախագահ, վարչապետ, փոխվարչապետներ, նախարարներ

Հայաստանի Հանրապետութիւնն ամբողջութեամբ խորհրդարանական կառավարման համակարգին կը սկսի անցնել 2018 թւականի փետրւարից:

«alikonline.ir» - Հայաստանի Հանրապետութիւնն ամբողջութեամբ խորհրդարանական կառավարման համակարգին կը սկսի անցնել 2018 թւականի փետրւարից: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Նոր սահմանադրութեան համաձայն՝ առաջինը փետրւարի 19-28-ի ընթացքում առաջարդւելու են ՀՀ նախագահի թեկնածուները: Իսկ մարտի առաջին տասնօրեակում, ըստ նոր Սահմանադրութեան, խորհրդարանն ընտրելու է Հայաստանի Հանրապետութեան 4-րդ նախագահին:

Նոր նախագահն իր լիազօրութիւնները ստանձնելու է ապրիլի 9-ին եւ հէնց այդ ժամանակ էլ կը դադարեն գործող նախագահի լիազօրութիւններն ու կառավարութիւնը հրաժարական կը ներկայացնի:

Ապրիլի 9-16-ի ընթացքում ՀՀ ԱԺ խմբակցութիւնները պէտք է ներկայացնեն ՀՀ 15-րդ վարչապետի իրենց թեկնածուներին՝ նոր կառավարութիւն ձեւաւորելու համար: Թեկնածուներին առաջադրելուց յետոյ Ազգային ժողովը նիստի ժամանակ պէտք է ընտրի վարչապետ, սակայն խորհրդարանի ընտրած թեկնածուին վարչապետ պէտք է նշանակի ՀՀ նախագահը:

Նշանակւելուց յետոյ արդէն ՀՀ վարչապետը 5-օրեայ ժամկէտում առաջադրելու է փոխվարչապետներին, նախարարների թեկնածուներին եւ նախագահը նրանց նշանակում է եռօրեայ ժամկէտում: Դեռեւս յստակ չէ, թէ 2018 թւականից յետոյ Հայաստանում նշանակւած նոր վարչապետը քանի փոխվարչապետ կունենայ, բայց Սահմանադրութեամբ սահմանւում է, որ վարչապետը կարող է ունենալ մինչեւ 3 փոխվարչապետներ:

Նոր կառավարութեան ձեւաւորման աւարտի հնարաւոր ժամկէտը մայիսի 1-10-ն է, իսկ ամբողջութեամբ խորհրդարանական կառավարման համակարգին անցումը աւարտւած կը համարւի, երբ լիազօրութիւնները կը ստանձնի Հանրապետութեան նորընտիր նախագահը:

Նախագահի թեկնածուի մասին յայտարարել է միայն ԱԺ «Ելք» խմբակցութիւնը, սակայն, որպէսզի «Ելքի» թեկնածու Արտակ Զէյնալեանը նախագահի թեկնածու առաջադրւի, անհրաժեշտ է խորհրդարանի առնւազն մէկ քառորդի՝ 27 պատգամաւորի ստորագրութիւն:

9 պատգամաւոր ունեցող «Ելք» խմբակցութիւնը դիմել է 31 մանդատ ունեցող «Ծառուկեան» խմբակցութեանը՝ առաջարկելով Զէյնալեանի թեկնածութեան առաջադրման հարցով խորհրդակցութիւններ անցկացնել, բայց «Ծառուկեան» դաշինքը դեռեւս չի քննարկել հարցը: Աւելին, դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկեանը յայտարարել է, որ իրենք նախագահի թեկնածու չեն առաջադրելու:

2018-ի ապրիլից յետոյ ՀՀ նախագահի մի քանի թեկնածուների անուններ են շրջանառւում նաեւ մամուլում: Այս ընթացքում գրւել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Յարութիւնեանի, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասեանի, արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանի, նոյնիսկ «Հայկական վերածնունդ» կուսակցութեան ղեկավար Արթուր Բաղդասարեանի անունը: Իսկ վարչապետի հաւանական թեկնածուներից նշւում է Սերժ Սարգսեանի, Կարէն Կարապետեանի եւ Վիգէն Սարգսեանի անունները:

Յարակից լուրեր

  • Էմբրիոնին հասնելու արւեստը
    Էմբրիոնին հասնելու արւեստը

    Կարելի էր ժամանակ գտնել, ստուգաբանել Նիկոլ Փաշինեանի քաղաքական-հոգեբանական կերտւածքը, արձանագրել` որպէս տեսակ նա ապրում է մի քանի «ռեժիմներով»՝ «սիրելի, թանկ» ժողովրդի հետ նա խօսում է ագորայի տրիբունի «մունդիրով», իրենից կերտում ճերմակ կոթող, որ կարող է «փռել ասֆալտին», «ծեփել պատին», որն ապրում է ժողովրդի «վերին» ցաւերով ու ամենեւին չի նեղւում պոպուլիզմի յուժկու աւելցուկից, որը հմտօրէն խաղում է ամբոխի ներքին, ցածրագոյն բնազդների հետ՝ ձեռնածուին յատուկ մեծագոյն արւեստով ու բոլոր աստւածներին ձուլելով՝ դարձնում է Դագոնի կուռք՝ իր պատկերով, իր նմանութեամբ, իր հոգով եւ դնում պատւանդանին՝ ժողովրդի երկրպագութեան համար։

  • Արամ Ա. «Մեր ժողովուրդը ոչ միայն կուզէ տեսնել անկախացած Հայաստանը, այլեւ Հայաստանը կուզէ տեսնել Արարատով»
    Արամ Ա. «Մեր ժողովուրդը ոչ միայն կուզէ տեսնել անկախացած Հայաստանը, այլեւ Հայաստանը կուզէ տեսնել Արարատով»

    Խօսքն ուղղելով Փաշինեանին` Վեհափառն ընդգծել է, որ թաւշեայ յեղափոխութեան առաջին իսկ օրերից ինքը կապ է հաստատել նրա հետ եւ շեշտել յեղափոխութեան կարեւորութիւնը Հայաստանի հզօրացման հարցում:

  • Նիկոլ Փաշինեան. «Հայաստանը պատրաստ է դառնալ գործուն հարթակ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ առեւտրային եւ տնտեսական յուսալի կապերի հաստատման համար»
    Նիկոլ Փաշինեան. «Հայաստանը պատրաստ է դառնալ գործուն հարթակ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ առեւտրային եւ տնտեսական յուսալի կապերի հաստատման համար»

    Հայաստանում այս փուլում տեղի է ունենում քաղաքական եւ տնտեսական համակարգի խորը տրանսֆորմացիա,  ձեւաւորւում է ակտուալ տնտեսական եւ քաղաքական օրակարգ: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, Երեւանում մեկնարկած «Եւրասիական շաբաթ» միջազգային համաժողովի  պլենար նիստի ընթացքում ունեցած ելոյթի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը:

  • Տասը տարի անց կամ Փաշինեանի «թաւշեայ» ռեցիդիւը
    Տասը տարի անց կամ Փաշինեանի «թաւշեայ» ռեցիդիւը

    Ապրիլ-մայիս ամիսներին «թաւշեայ յեղափոխութիւն» կոչւած պետական յեղաշրջման արդիւնքում իշխանութիւնը բռնազաւթած Նիկոլ Փաշինեանն անմիջապէս «դուխով» անցաւ իր բռնատիրական ռեժիմի հաստատմանն ուղղւած քայլերին:

  • Նիկոլ Փաշինեանը դժւար է պատկերացնում ԼՂ հարցի կարգաւորումն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման եւ յստակեցման
    Նիկոլ Փաշինեանը դժւար է պատկերացնում ԼՂ հարցի կարգաւորումն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման եւ յստակեցման

    Հայաստանի Հանրապետութեան վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիրների հետ հանդիպմանն անդրադարձել է արցախեան հիմնախնդրի կարգաւորմանը: Նիկոլ Փաշինեանն ընդգծել է, որ շատ յաճախ միջազգային հանրութեան ներկայացուցիչները տարբեր բանակցութիւնների ժամանակ հարց են տալիս՝ Հայաստանը պատրա՞ստ է փոխզիջումների: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։