Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 08 Յունւարի 2018 12:50

Դաւիթ Բաբայեանը՝ Ադրբեջանի գործողութիւնների մասին. «Գործ ունենք ահաբեկչական պետութեան հետ»

Պաշտօնական Ստեփանակերտն ահաբեկչական է որակում Ադրբեջանի գործողութիւնները: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դաւիթ Բաբայեանն անդրադարձաւ հակառակորդի կրակոցից հայ զինւորի մահւանը:

«alikonline.ir» -  Պաշտօնական Ստեփանակերտն ահաբեկչական է որակում Ադրբեջանի գործողութիւնները: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դաւիթ Բաբայեանն անդրադարձաւ հակառակորդի կրակոցից հայ զինւորի մահւանը:

«Յանձին Ադրբեջանի` գործ ունենք ահաբեկչական պետութեան հետ: Մենք գործ ունենք ստոր հակառակորդի հետ: Ամանորեայ օրերին զինադադարի ռեժիմի խախտումը, որը որեւէ ձեւով չի ազդում ռազմաքաղաքական հաւասարակշռութեան վրայ, իրավիճակը չի փոխում յօգուտ Ադրբեջանի: Սա պարզապէս ստորութիւն է, ահաբեկչութիւն, անմարդկային վերաբերմունք: Ահա այսպիսի աննորմալ հակառակորդի հետ գործ ունենք»,- ասաց նա:

Դաւիթ Բաբայեանը յիշեցրեց, որ պաշտօնական Ստեփանակերտը, որպէս կայունութեան, խաղաղութեան  միջոց, դեռ 10 տարի առաջ առաջարկել էր յատկապէս միջազգային, ազգային, կրօնական տօն օրերին զինադադարի ռեժիմը չխախտել:

«Տօն օրերին նման քայլի գնալը ստորութիւն է, որեւէ բանականութեան մէջ չի տեղաւորւում: Մեզ համար սա անդառնալի կորուստ է, զոհւած զինւորի յիշատակը միշտ վառ կը մնայ բոլորի սրտերում»,- յաւելեց Դաւիթ Բաբայեանը:

Արցախի ՊԲ հիւսիսարեւելեան ուղղութեամբ տեղակայւած զօրամասերից մէկի պահպանութեան տեղամասում յունւարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակւած կրակոցից մահացու վիրաւորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998 թ. ծնւած Վաչէ Նւէրի Չիլինգարեանը: Դէպքի մանրամասները պարզելու համար կատարւում է քննութիւն: Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնը կիսում է կորստեան ծանր վիշտը եւ իր զօրակցութիւնը յայտնում զոհւած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։