Հա

Քաղաքական

09/01/2018

Սկակով. «Հայաստան-Ռուսաստան յարաբերութիւնների խորացմանը խանգարում է Ադրբեջանը»

Ռուսաստանը ոչինչ չունի Հայաստանի եւ Եւրոմիութեան միջեւ ստորագրւած համագործակցութեան մասին համաձայնագրի դէմ: «tert.am»-ի հետ զրոյցում ասաց ՌԳԱ Արեւելագիտութեան ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը: 

«alikonline.ir» - Ռուսաստանը ոչինչ չունի Հայաստանի եւ Եւրոմիութեան միջեւ ստորագրւած համագործակցութեան մասին համաձայնագրի դէմ: «tert.am»-ի հետ զրոյցում ասաց ՌԳԱ Արեւելագիտութեան ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը:

«Հայաստանի եւ Եւրոմիութեան միջեւ ստորագրւած փաստաթուղթն ամենեւին խնդիր չէր հայ-ռուսական յարաբերութիւնների համար: Դրա խնդիր լինելը ուռճացւում էր մի շարք հայ փորձագէտների կողմից: Ռուսաստանը ոչինչ չունի այս համաձայնագրի դէմ, ՌԴ-ի համար այս փաստաթուղթը կարեւոր նշանակութիւն ունի»,- ասաց Սկակովը:

Ըստ փորձագէտի՝ Եւրոմիութիւնը փորձում էր Հայաստանին պարտադրել «կա՛մ-կա՛մ»-ի քաղաքականութիւնը, Եւրոմիութիւնը Հայաստանի առաջ ընտրութիւն էր դրել՝ Ռուսաստան կամ Արեւմուտք: Սկակովն ասաց, որ Հայաստանն իր ընտրութիւնը կատարեց, ինչից յետոյ ԵՄ-ն վերանայեց իր քաղաքականութիւնը ու հիմա «ե՛ւ-ե՛ւ»-ի կողմնակիցն է:

«Սա գոհացնում է Ռուսաստանին: Ռուսաստանը կարծում է, որ այս համաձայնագիրը կը դառնայ մի կամուրջ, որը կը կապի ՌԴ-ն ու Արեւմուտքը: Այս փաստաթուղթն աւելի շատ դրական ազդեցութիւն կունենայ, քան՝ բացասական»,- նշեց Ալեքսանդր Սկակովը:

Փորձագէտն ասաց, որ Ռուսաստանում քաղաքագիտական մեծ շրջանակ կայ, նրանց մէջ կան «յիմարներ» եւ եթէ այդպիսիք ասել են, որ Հայաստանը դաւաճանել է Ռուսաստանին, որ դարձել է Ռուսաստանի թշնամին, պէտք չէ ընդունել որպէս ՌԴ պաշտօնական դիրքորոշում կամ փորձագիտական ամբողջ հանրութեան տեսակէտ:

«Հայաստանում էլ կան յիմար փորձագէտներ, մենք կարդում ենք, տեսել ենք, թէ ինչ մեկնաբանութիւններ էին նրանք անում: Բայց մենք չենք կարծում, որ նրանք ներկայացնում են քաղաքագիտական հանրութեան ողջ սպեկտորի կարծիքը: Ասել, որ մէկ-երկու մեկնաբանութեամբ Ռուսաստանում հակահայկական տրամադրութիւններ են ձեւաւորւել, իրականութեան հետ աղերս չունի, անհիմն է»,- նշեց Սկակովը:

Հայ-ռուսական յարաբերութիւնների խորացմանը, ռուսաստանցի քաղաքագէտի խօսքով, խանգարում է հաղորդակցութեան պակասը: Ըստ նրա՝ Վրաստանով Ռուսաստան ոչ բոլոր ճանապարհներն են բաց, փակ են Հարաւային Օսիայով եւ Աբխազիայով աւտոճանապարհները, ինչը դժւարացնում է կոմունիկացիան:

«Հայաստան-Ռուսաստան յարաբերութիւնների խորացմանը խանգարում է նաեւ Ադրբեջանը, որը մեծ լաբբի է իրականացնում Մոսկւայում»,- նշեց նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։