Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 09 Յունւարի 2018 12:20

Ինչ հետեւանքներ կունենայ իրավիճակի սրումը Հայաստանի համար՝ մի քանի կէտով

«Իրատես» թերթը գրում է. «ԱՄՆ-ը սիրում է «դա անել» Ամանորի շեմին: Նոր տարւայ  մի այդպիսի յիշարժան օր էլ նա կախեց Սադամին: Կը կարողանա՞յ ԱՄՆ-ը Իրանի «փորոտիքը» խառնել այնպէս, որ այնտեղ եւս տեղի ունենայ «գունաւոր յեղափոխութիւն», մանաւանդ որ Սաուդական Արաբիայից, Իսրայլէից եւ բուն ԱՄՆ-ից «գունաւոր յեղափոխութիւնների» տեխնոլոգներն ու քրմերն արդէն իսկ Իրանում են` իրականացնելու ԱՄՆ-ի օրերս հրապարակւած անվտանգութեան դոկտրինի սակրալ նպատակը` Իրանն Իրաք-Եգիպտոս-Լիբիա սցենարով «զարգացնելը», այն է` այդ երկիրը ներսից պայթեցնելը:

«alikonline.ir» - «Իրատես» թերթը գրում է. «ԱՄՆ-ը սիրում է «դա անել» Ամանորի շեմին: Նոր տարւայ  մի այդպիսի յիշարժան օր էլ նա կախեց Սադամին: Կը կարողանա՞յ ԱՄՆ-ը Իրանի «փորոտիքը» խառնել այնպէս, որ այնտեղ եւս տեղի ունենայ «գունաւոր յեղափոխութիւն», մանաւանդ որ Սաուդական Արաբիայից, Իսրայլէից եւ բուն ԱՄՆ-ից «գունաւոր յեղափոխութիւնների» տեխնոլոգներն ու քրմերն արդէն իսկ Իրանում են` իրականացնելու ԱՄՆ-ի օրերս հրապարակւած անվտանգութեան դոկտրինի սակրալ նպատակը` Իրանն Իրաք-Եգիպտոս-Լիբիա սցենարով «զարգացնելը», այն է` այդ երկիրը ներսից պայթեցնելը: Մանաւանդ որ Իրանը «Մեծ Մերձաւոր Արեւելք» նախագծի բուն առանցքն է. «կունենաս» Իրանը` կունենաս ողջ Մերձաւոր Արեւելքը:

Մենք այսօր կանգ չենք առնի Իրանում տեղի ունեցող այդչափ բարդ գործընթացների վրայ, ասելու, որ նոյն Ռոհանիին ինչ-որ առումով նաեւ ձեռնտու են այս «ցնցումները». նա կարող է դրանք օգտագործել իր բարեփոխական ծրագրերն առաջ մղելու` երկիրը սոցիալական կոլապս-կոռուպցիայից փրկելու համար, չենք անդրադառնալու էքսցենտրիկ, իր ժամանակին ԱՄՆ-ին մարտահրաւէր նետած, Խոմէյնիին երկրորդած («ԱՄՆ-ը սատանայական երկիր է») Ահմադինեժադի «ձերբակալութեան» չհաստատւած լուրին, չենք խօսելու Իսրայէլի` մնացեալ երկրների «արաբական գարունների» ժամանակ «տապ արած» կեցւածքի, իսկ Իրանի դէպքում` «ռմբակոծիչ» ակտիւութեան մասին, ինչպէս նաեւ չենք անդրադառնալու Իրանի` վաբանկ գնալու եւ Երուսաղէմը Պաղեստինի հաւերժական մայրաքաղաք հռչակելու դեմարշին:

Անդրադառնում ենք Հայաստանի վրայ այդ զարգացումների անդրադարձումներին:

ա) Արտքաղաքական մասով. ասել, ինչ է եղել Իրանը ղարաբաղեան պատերազմի, յետպատերազմական շրջանի, ԵԱՀԿ ՄԽ-ի «պտիչկաների», սպասւող խաղաղապահութեան մասով, նշանակում է` ոչինչ չասել: Ֆիքսենք լոկ. Իրանի մօտեցումները հիմնականում հայանպաստ են եղել. Իրանը կառուցողական, բալանսաւորւած «ուս» է եղել Հայաստանի, տարածաշրջանի համար այդ առումով:

բ) Եթէ, Աստւած մի արասցէ, Իրանում իրականացւեն իրաքեան, ուկրայինական սցենարներ, ապա Ադրբեջանը նոյնպէս խիստ կակտիւանայ: Ընդ որում, ասում են, արդէն իսկ գունաւոր յեղափոխութիւնների «մետրերը» տեղակայւել եւ աշխատում են հէնց Ադրբեջանից: Խնդիրն այս դէպքում ընդհանրապէս նուրբ է, որովհետեւ այդ տեխնոլոգները կարող են Իրանը պայթեցնել հէնց «ադրբեջանական գործօնով»` Իրանի հիւսիսի ադրբեջանական հատւածը «միացնելով» Ադրբեջանին: Իսկ այդ ժամանակ արդէն զարգացումներն Արցախում անխուսափելի, նաեւ խիստ անկանխատեսելի կը լինեն:

գ) Ի դէպ, կարելի է փոքր-ինչ ոտքը կախ գցել նաեւ Լարսի «շուրջ» սպասւելիք ֆորս մաժորի առումով: Կարո՞ղ ենք այդտեղ եւս իրանական «հետք» տեսնել. ԵՄ հանրութիւնը, փաստօրէն, գիտէր Իրանում հնարաւոր զարգացումների մասին եւ ֆորս մաժորի սցենար էր մշակել` Հայաստանի շրջափակումն ինչ-որ կերպ ճեղքելու համար` վրացական իւր «սանիկներին» հրահանգելով` կվիրիկաշւիլիատիպ յայտարարութիւն անել:

դ) Եւ վերջապէս` ներքաղաքական առումով. բացի նրանից, որ ոչ ցանկալի զարգացումների դէպքում Հայաստանը կը լցւի իրանցի փախստականներով (ոչ միայն հայ), ինչպէս Սիրիայի դէպքում, այնպէս էլ իրանեան «պայթիւնը» կունենայ ներքաղաքական անմիջական պրոյեկտում հայոց մէջ:

Չմոռանանք` «Սասնայ ծռերը» «խիստ ին սիրում» իրանական ուղղութիւնը: Ապա եւ` երկիրը գտնւում է ոչ միայն ապրիլի, նախագահ-վարչապետ ընտրելու շեմին, այլեւ սահմանադրական կարգը վերջնականապէս կեանքի կոչելու տրանսֆորմացիայի լրջագոյն փուլում, երբ որոշւելու են ոչ միայն ուժային կարեւորագոյն կառոյցների` ոստիկանութեան ու ԱԱԾ-ի հետագայ ճակատագրերը, այլեւ ովքեր են լինելու այդ կարեւորագոյն կառոյցների գլխին եւ` ում ղեկավարութեամբ:

Ըստ ամենայնի, Սերժ Սարգսեանն էլ իր հերթին «մի բան գիտէր», որ անվերջ կրկնում էր. «Դեռ չգիտեմ։ Դեռ տեսնենք»:

Ոնց կասես` տեսնենք»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։